Աննա Հակոբյանը նշանակվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+22.09 oC

Աննա Հակոբյանը նշանակվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն

20:50 14.03.2024

Մարտի 13-ին և 14-ին տեղի է ունեցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի երկու արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի փոփոխության հարցերը:

Առաջին արտահերթ նիստով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Մարտի 14-ի նիստում քննարկվել է հիմնադրամի գործադիր տնօրենի փոփոխության հարցը: Հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջարկությամբ և խորհրդի մյուս անդամների միաձայն որոշմամբ Հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը, մինչև հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակվելը, սեփական դիմումի համաձայն դուրս էր եկել Հոգաբարձուների խորհրդի կազմից և այդպիսով նաև թողել էր խորհրդի նախագահի պաշտոնը:

«Մխիթար Հայրապետյանի նախարար նշանակվելուց հետո «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ծրագրերի անխափան իրագործումը և հիմնադրամի հետագա բնականոն գործունեությունն առավել արդյունավետ ապահովելու համար անհրաժեշտ է, որ ստանձնեմ հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունները՝ թողնելով Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը և դուրս գալով Հոգաբարձուների խորհրդից:

Տնօրենի կարգավիճակն ինձ հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել ծրագրերի իրագործմանը և այս մոդելի փորձարկումը հիմնադրամին նոր լիցք տալու նպատակ ունի նաև: Սա մեր գործերի տեսանելիությունը, հաշվետվողականությունն ու թափանցիկությունն ապահովելու լրացուցիչ գործոն կդառնա։

Շնորհակալ եմ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին այս տեսլականը կիսելու, գործադիր տնօրենի կարգավիճակն ինձ վստահելու և Մխիթար Հայրապետյանին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահությունը ստանձնելու համար: Ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրագործումն ապահովելուն զուգընթաց կփորձենք ռազմավարական նոր ծրագրեր մեկնարկել:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում հիմնադրամի բոլոր նվիրատուներին»,- հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամի կարգավիճակը թողնելը և հիմնադրամի տնօրեն նշանակվելը մեկնաբանել է Աննա Հակոբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լի Ջե Մյունգը հաղթել է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում

12:20 04.06.2025

Լի Ջե Մյունգը հաղթել է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում

Կորեայի Հանրապետության նախագահի թեկնածու «Տոբուրո Դեմոկրատական ​​կուսակցությունից» Լի Ջե Մյունգը հաղթել է ընտրություններում՝ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո հավաքելով ձայների 49.4%-ը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների։ Քվեաթերթիկների մոտ 95%-ի մշակմամբ՝ հարավկորեական լրատվամիջոցներն արդեն հայտարարել են, որ Լի Ջե Մյունգի հաղթանակը երաշխավորված է, քանի որ մնացած քվեաթերթիկների քանակը չի գերազանցել երկու առաջատար թեկնածուների միջև եղած տարբերությունը։ Իշխող […] ...

Բացահայտվել է 87 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված

12:15 04.06.2025

Բացահայտվել է 87 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված

Բացահայտվել է 87 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 12 դեպք՝ խարդախության, 11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման ու տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 4 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու […] ...

Հնդկաստանը կտրուկ ավելացրել է Ռուսաստանից նավթամթերքի ներմուծումը

12:10 04.06.2025

Հնդկաստանը կտրուկ ավելացրել է Ռուսաստանից նավթամթերքի ներմուծումը

Մարտին Հնդկաստանը ռուսական նավթամթերքի ներմուծումը մեծացրել է մինչև ռեկորդային 810 միլիոն դոլարի, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի կողմից Հնդկաստանի մաքսային տվյալների վերլուծության։ Ռուսաստանը, ավանդաբար, նավթամթերքի խոշորագույն մատակարարն է Հնդկաստանի շուկա։ Մարտին մատակարարումների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 2.7 անգամ՝ կազմելով 1.6 միլիոն տոննա, իսկ դրանց արժեքը եռապատկվել է՝ հասնելով 810.1 միլիոն դոլարի։ Սա երկկողմ առևտրի պատմության մեջ […] ...

Մահվան ելքով վրաերթ Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում

12:05 04.06.2025

Մահվան ելքով վրաերթ Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում

Հունիսի 4-ին` կեսգիշերն անց, անհայտ մեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա Հովհաննես Ծ․-ին, որը տեղում մահացել է։ Ձեռնարկվում են միջոցառուներ՝ վարորդի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։ ...

SHANTNEWS

12:00 04.06.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

11:55 04.06.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։ «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի նախկին տեղակալ Հայկազ Յուրիկի Մկրտչյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ […] ...

BACK_TO_TOP