Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վասիլե Դինկուի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+21.09 oC

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վասիլե Դինկուի հետ

09:40 15.03.2024

Մարտի 14-ին կայացել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանի և Ռումինիայի Սենատի եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վասիլե Դինկուի հանդիպումը։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են հայ-ռումինական խորհրդարանական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերին, առկա համագործակցությանն ու հեռանկարներին` կարևորելով միջխորհրդարանական կապերի շարունակական խթանումը։

Երկուստեք ընդգծվել է հայ-ռումինական պատմական բարեկամության կայուն հիմքերի վրա և ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս խորացման պայմաններում Հայաստանի և Ռումինիայի միջև բոլոր հնարավոր ոլորտներում համագործակցության ներուժի լիակատար իրացման և դրական դինամիկայի հետագա ամրապնդման հրամայականը։

Դեսպան Գալստյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները և դրանց հասցեագրմանն ուղղված ՀՀ ջանքերը` ընդգծելով այդ ջանքերին ԵՄ և անդամ երկրների շարունակական աջակցության կարևորությունը, այդ թվում՝ ակտիվ խորհրդարանական դիվանագիտության միջոցով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կուբան կոչ է արել Իսրայելին թույլատրել մարդասիրական օգնությունը Գազա առանց սահմանափակումների

11:50 04.06.2025

Կուբան կոչ է արել Իսրայելին թույլատրել մարդասիրական օգնությունը Գազա առանց սահմանափակումների

Կուբան դատապարտում է «պաղեստինցիների սպանությունն ու խեղումը»՝ որպես իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի հրետակոծության արդյունք, և կոչ է անում Իսրայելին թույլատրել օգնության անսահմանափակ մուտքը պաղեստինյան անկլավ։ Այս մասին հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ «Մենք դատապարտում ենք պաղեստինցիների սպանությունն ու խեղումը Գազայի օգնության բաշխման […] ...

Քելլոգ. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները պատրաստ են

11:40 04.06.2025

Քելլոգ. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները պատրաստ են

Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցները, այդ թվում՝ երրորդ երկրների նկատմամբ սահմանափակումների կիրառման միջոցով, պատրաստ են, մնում է միայն համապատասխան օրինագիծը հաստատել ԱՄՆ Կոնգրեսում և ստանալ նախագահ Դոնալդ Թրամփի հավանությունը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։ Fox News հեռուստաալիքի եթերում նրան հարցրել են, թե արդյոք հակառուսական սահմանափակումներն արդեն մշակվել են և […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների

11:30 04.06.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված երկու արկերի։ IDF-ի մամուլի խոսնակի գրասենյակը հայտարարության մեջ նշել է, որ հարվածները հասցվել են հրետանու կողմից։ Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտնել էին, որ գրանցել են «սիրիական տարածքից երկու արկերի արձակում», որոնք «թռել են Իսրայելի տարածք և ընկել […] ...

Երմակը Ուիթկոֆի հետ քննարկել է Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները

11:25 04.06.2025

Երմակը Ուիթկոֆի հետ քննարկել է Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները

Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆի հետ քննարկել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները և հրավիրել նրան Ուկրաինա։ «Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Ստամբուլում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքը»,-գրել է Երմակը իր Telegram ալիքում։ Երմակը նշել է, որ ինքը Ուիթկոֆին պատմել է նաև մարտադաշտում Ուկրաինայի զինված ուժերի […] ...

Չինաստանը կոչ է արել Կիևին զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից

11:15 04.06.2025

Չինաստանը կոչ է արել Կիևին զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից

Չինաստանը կոչ է անում ուկրաինական ճգնաժամի կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների վրա հարձակումները։ «Չինաստանը ուշադրություն է դարձրել համապատասխան հաղորդագրությունների վրա։ Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հետևողական և հստակ է», -ասել է Չինաստանի […] ...

Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:10 04.06.2025

Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ, հայտնում են ՆԳՆ-ից։ ...

BACK_TO_TOP