12:45 15.03.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:
Միրզոյանը հիշեցրեց, որ տարվա ընթացքում ԱԳ նախարարները ևս երկու անգամ բանակցություն են ունեցել ԱՄՆ կազմակերպմամբ ու մասնակցությամբ, երկու անգամ հանդիպել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի մասնակցությամբ:
«Պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան: Մենք դեռ շարունակում ենք բանակցել»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ խոսքը Հայաստանի համար սկզբունքային կետերի մասին է:
11:40 04.06.2025
Քելլոգ. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները պատրաստ ենՌուսաստանի դեմ խիստ պատժամիջոցները, այդ թվում՝ երրորդ երկրների նկատմամբ սահմանափակումների կիրառման միջոցով, պատրաստ են, մնում է միայն համապատասխան օրինագիծը հաստատել ԱՄՆ Կոնգրեսում և ստանալ նախագահ Դոնալդ Թրամփի հավանությունը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։ Fox News հեռուստաալիքի եթերում նրան հարցրել են, թե արդյոք հակառուսական սահմանափակումներն արդեն մշակվել են և […] ...
11:30 04.06.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներիԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված երկու արկերի։ IDF-ի մամուլի խոսնակի գրասենյակը հայտարարության մեջ նշել է, որ հարվածները հասցվել են հրետանու կողմից։ Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտնել էին, որ գրանցել են «սիրիական տարածքից երկու արկերի արձակում», որոնք «թռել են Իսրայելի տարածք և ընկել […] ...
11:25 04.06.2025
Երմակը Ուիթկոֆի հետ քննարկել է Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններըՎլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆի հետ քննարկել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները և հրավիրել նրան Ուկրաինա։ «Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Ստամբուլում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքը»,-գրել է Երմակը իր Telegram ալիքում։ Երմակը նշել է, որ ինքը Ուիթկոֆին պատմել է նաև մարտադաշտում Ուկրաինայի զինված ուժերի […] ...
11:15 04.06.2025
Չինաստանը կոչ է արել Կիևին զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներիցՉինաստանը կոչ է անում ուկրաինական ճգնաժամի կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների վրա հարձակումները։ «Չինաստանը ուշադրություն է դարձրել համապատասխան հաղորդագրությունների վրա։ Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հետևողական և հստակ է», -ասել է Չինաստանի […] ...
11:10 04.06.2025
Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ, հայտնում են ՆԳՆ-ից։ ...
11:05 04.06.2025
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16.00-22.30-ը, բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Սարյան-Եկմալյան փողոցների խաչմերուկից մինչև Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ, Պուշկինի-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան փողոցների խաչմերուկ, Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկից […] ...