10:19 02.04.2024
Մինչև 2024 թ․ հունիսի 1-ը դիմելու դեպքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակը կնշանակվի և գումարը կհաշվարկվի սկսած 2023 թ. հոկտեմբերի 1-ից։ Այս մասին տեղեկացնմում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Վերջնաժամկետի երկարացման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն, որ կան ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներ, ովքեր առայժմ չեն հասցրել հաշվառվել ՀՀ բնակչության վայրի հասցեով և դիմել կենսաթոշակի նշանակման համար։ Նախկին կարգավորումներով՝ սահմանված վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 11-ն էր։
Հայրենակիցները կենսաթոշակի նշանակման առցանց դիմում կարող են ներկայացնել socservice.am կայքէջի «Մուտքագրել ԼՂ-ի կենսաթոշակառուին ՀՀ-ում կենսաթոշակի նշանակման դիմում» պատուհանում:
Հղումը՝ այստեղ:
ԱՍՀ նախարարությունից հիշեցնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետևյալ կենսաթոշակների նշանակման համար.
• աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի),
• զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):
Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն՝ նրանց ՀՀ-ում նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։
14:47 15.08.2025
ՆԳՆ աշխատակիցների գնահատականը՝ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման խթանՕգոստոսի 12-ին կայացել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ներքին գործերի նախարարության և ոստիկանության մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի գնահատում» նախաձեռնության ամփոփիչ հանդիպումը: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ: Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը, ՄԱԶԾ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանը, Գրանթ Թորնթոն Հայաստան և IMR անկախ […] ...
14:32 15.08.2025
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունըԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը: «Եվրամիությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է արել կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն»,- ասել է Հիպերը։ ...
14:15 15.08.2025
Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերինՂրղզստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում ս.թ. օգոստոսի 14-15-ը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել մաքսային և տեխնիկական կանոնակարգերին և ներքին շուկայի խոչընդոտների վերացմանը: Այցի շրջանակներում Եվրասիական միջկառավարական […] ...
13:55 15.08.2025
«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զինաթափվելու մտադրություն չունի«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական զինանոցից, ուրբաթ օրը հաղորդել է «Շաֆաք» գործակալությունը։ Խոսելով մերժման պատճառների մասին՝ Քասեմը հեռուստատեսային ուղերձում բացատրել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։ Նա դատապարտել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահը» զինաթափելու ծրագրերը, որոնք, նրա խոսքով, «կխաթարեն զինված դիմադրությունը»։ Քասեմը նաև մեղադրել է […] ...
13:43 15.08.2025
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՕգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
13:42 15.08.2025
Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...