Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2024
  • $
    388.04
  • RUBLE
    4.36
  • 418.85
WEATHER
+26.09 oC

Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի

08:38 02.05.2024

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, իսկ փլատակների տակ մնացած մեքենաների թիվը՝ 23-ի, հայտնում է Xinhua-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Գուանդուն նահանգից Ֆուջյան նահանգ տանող արագընթաց մայրուղու վրա: Նշվում էր, որ մայրուղու փլուզման պատճառը կարող են լինել անցյալ շաբաթ Գուանդուն նահանգում տեղացած հորդառատ անձրևները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Խաչանովը՝ Ռուսաստանի թիմի նախնական հայտացուցակում է. Փարիզ-2024

21:55 13.06.2024

Կարեն Խաչանովը՝ Ռուսաստանի թիմի նախնական հայտացուցակում է. Փարիզ-2024

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) թույլատրել է ռուսաստանցի թենիսիստներին մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը։ Ռուսաստանի թիմի նախնական հայտացուցակում է ընդգրկվել նաև աշխարհի 22-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը: Նախնական հայտացուցակում են նաև Դանիիլ Մեդվեդևը, Անդրեյ Ռուբլյովը, Ռոման Սաֆիուլինը, Դարիա Կասատկինան, Լյուդմիլա Սամսոնովան, Եկատերինա Ալեքսանդրովան և Միրրա Անդրեևան։ […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ին

21:43 13.06.2024

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 13-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ...

ԱՄՆ-ը սուզանավ է ուղարկել Կուբա՝ այնտեղ ռուսական ռազմանավերի առկայության ֆոնին

21:39 13.06.2024

ԱՄՆ-ը սուզանավ է ուղարկել Կուբա՝ այնտեղ ռուսական ռազմանավերի առկայության ֆոնին

ԱՄՆ-ն արագ գրոհող USS Helena սուզանավն ուղարկել է Գուանտանամոյի ծովածոց՝ ռուսական ռազմածովային ուժերի նավերի ջոկատի՝ Կուբա կատարած այցի ֆոնին: Այս մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունը։ Ըստ ամերիկյան կողմի պնդման,  սուզանավը գտնվում է Կուբայի ծոցում «սովորական այցի շրջանակներում»։ Սակայն Associated Press-ը գրում է, որ ամերիկյան ռազմածովային սուզանավը ժամանել է «որպես ուժի ցուցադրություն»՝ ի […] ...

Հարբած ուղևորը մերկացել է ինքնաթիռում և հարձակվել անձնակազմի վրա

21:33 13.06.2024

Հարբած ուղևորը մերկացել է ինքնաթիռում և հարձակվել անձնակազմի վրա

Կիսամերկ հարբած տղամարդը խառնաշփոթ է առաջացրել Իսպանիա թռչող ինքնաթիռում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Jet2 չվերթի ժամանակ, Շոտլանդիայից Իսպանիա թռչող ինքնաթիռում: Անպատշաճ ուղևորի պատճառով, ով նախ մերկացել է թռիչքի ժամանակ, իսկ հետո հարձակվել է բորտուղեկցորդուհիների վրա, որոնք փորձում էին հանգստացնել նրան, օդանավի կապիտանը որոշել է չնախատեսված վայրէջք կատարել Իռլանդիայում։ Տղամարդուն […] ...

Անահիտ Մանասյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունը

21:24 13.06.2024

Անահիտ Մանասյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին: Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և հավաքներին։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ հունիսի 12-ին աշխատակազմի հետ […] ...

Ադրբեջանը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից. Հակոբ Բադալյան

21:22 13.06.2024

Ադրբեջանը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից. Հակոբ Բադալյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին: Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և մասնավորապես վերջին օրերի իրադարձություններին՝ Հայաստանի դեսպանին Բելառուսից խորհրդակցությունների հետ կանչելու փաստին, վարչապետի երեկվա և այսօրվա ելույթներին, ՀԱՊԿ-ի և բազմաթիվ այլ թեմաների: Խոսելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այն տեղեկության մասին, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա, […] ...

BACK_TO_TOP