23:21 29.05.2024
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պաշտոնապես հետ է կանչել երկրի դեսպան Ֆեդերիկա Մեյերին Իսրայելից, և նրա գործառույթներն այժմ կիրականացնի ժամանակավոր հավատարմատարը, հաղորդում է Globo լրատվական պորտալը։
Բրազիլիայի ԱԳՆ-ն երեք ամիս առաջ հետ է կանչել Մեյերին Իսրայելից խորհրդակցությունների համար՝ ի պատասխան Լուլա դա Սիլվային պերսոնա նոն գրատա հայտարարելու Իսրայելի ԱԳՆ որոշման։ Այդ որոշումն այն ժամանակ, ինչպես նշել էր բրազիլական կողմը, չի ազդել կողմերի դիվանագիտական հարաբերությունների մակարդակի վրա։
Երեք ամիս հեռանալուց հետո Մեյերը մայիսի 24-ին վերադարձավ Իսրայել, բայց այժմ կտեղափոխվի Ժնև՝ նոր աշխատանքի։
Գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆաբիո Ֆարիասը կստանձնի Թել Ավիվում Բրազիլիայի դեսպանատան աշխատանքի և այլ դեսպանական գործառույթների պատասխանատվությունը։ Այսպես, նշում է պորտալը, Բրազիլիան որոշել է իջեցնել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. բրազիլական կողմը դեռ չի պատրաստվում նոր դեսպան նշանակել։
Երկրների միջև հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Բրազիլիայի նախագահը Գազայի հատվածում տեղի ունեցողը Պաղեստինի ժողովրդի դեմ ցեղասպանություն անվանեց։ Իսրայելը կտրուկ արձագանքեց այս հայտարարություններին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Բրազիլիայի նախագահը «հատել է կարմիր գիծը»։
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...