14:13 30.05.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2023 թվականին ունեցել է 1 ծրագիր եւ 5 միջոցառում: Ունեցել է 612 մլն դրամի պլանավորված միջոցներ, ճշտված պլանով գումարը նվազեցվել է 603 մլն դրամի եւ փաստացի ծախսվել 557 մլն դրամ: Կատարողականը ճշտված բյուջեի նկատմամբ կազմում է 92,3 տոկոս. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` մայիսի 30-ի համատեղ նիստում: Օրակարգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի` «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումն էր:
Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի` հիմնական միջոցառումը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատութունների պաշտպանության ծառայությունների մատուցումն է, որը ֆինանսավորվել է պետական բյուջեի միջոցներով: «2023 թվականի մեր պլանային ցուցանիշներն այս ծրագրի շրջանակում հիմնականում գերակատարվել են»,- արձանագրել է Անահիտ Մանասյանը: 2023 թվականին իրականացվել է շուրջ 513 այց, դիմումների թիվը` 15,889, որն աճել է նախորդ տարվա համեմատ: Դրական լուծված գործերի թիվը կազմել է 1922:
ՀՀ ՄԻՊ պատմության մեջ առաջին անգամ Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների Եվրոպական ցանցի կառավարման խորհրդի անդամ:
Անդրադառնալով ՄԻՊ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման ծրագրերին` հիմնական զեկուցողն արձանագրել է, որ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ կարողացել են իրականացնել աշխատակազմի կարողությունների բարելավմանը, զարգացմանն ուղղված միջոցառումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորել է «Երեխաների եւ երիտասարդների ու պաշտպանության բարելավմանը եւ մասնակցության խթանման» ծրագրի իրականացումը` ընդգծելով, որ գործում է նաեւ երեխաների եւ երիտասարդների հարցերով ՄԻՊ առընթեր հասարակական խորհուրդը:
Խոսելով միջազգային ֆինանսավորմամբ իրականացված «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում միջոցառման» մասին` հիմնական զեկուցողը շեշտել է, որ մի քանի կարեւոր միջոցառումներ են իրականացվել հատկապես իրավական համակարգում կանանց ներգրավվածության տեսանկյունից:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել համատեղ նիստի քննարկմանը:
Անահիտ Մանասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով խտրական, ատելության խոսքի բացառմանը, ատելության խոսքի դեմ պայքարի մեխանիզմներին, երեխաների խնամակալության խնդիրներին, որդեգրման ինստիտուտին, հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի դեմ պայքարին:
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...