16:06 31.05.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ամփոփել են ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում իրականացվող վերապատրաստումների շարքը:
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ինչպես բոլոր նոր ներդրվող ինստիտուտների, այնպես էլ ազդարարման համակարգի գործարկման պարագայում՝ օրգանիկ զարգացման ընթացքում ի հայտ է գալիս բարելավումների անհրաժեշտություն, միաժամանակ նաև՝ հասարակության տեղեկացվածության բարձրացման կարիք:
Սուրեն Գրիգորյանը կարևորել է ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջգերատեսչական համատեղ ջանքերը՝ ներկայացնելով, որ վերապատրաստմանը ներկա են Երևանի վարչական շրջանների ղեկավարներն ու նրանց տեղակալները:
Նախարարի տեղակալը մեծապես կարևորել է գործընթացին միջազգային գործընկերների՝ ԱՄՆ ՄԶԳ, ԵԽ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներգրավումը՝ միաժամանակ նշելով, որ միացել և ջանքերը համախմբելու պատրաստակամություն են հայտնել քաղաքացիական հասարակության գործընկերները։ Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ իրազեկման միջոցառումներ իրականացվել են ՀՀ բոլոր մարզերում՝ ընդգրկելով ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների:
Արդարադատության նախարարի խորհրդական և ազդարարման արշավի համակարգող Լիանա Թովմասյանը նշել է, որ պատահական չէ վերջին վերապատրաստում-միջոցառումը հենց Երևանում անցկացնելու նախաձեռնությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ բոլոր մարզերում արդեն իսկ իրականացվել են վերապատրաստումներ և Երևանով ամփոփվում է ՏԻՄ ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանն ուղղված շրջափուլը, որն արդեն տվել է իր դրական արդյունքները՝ գրեթե 10 անգամ աճել է ազդարարման դեպքերի քանակը: Նախարարի խորհրդականը նաև տեղեկացրել է, որ հաջորդ քայլով կիրականացվեն հաղորդակցության տարբեր միջոցառումներ և վերապատրաստումներ Երևանի և մարզերի ԲՈՒՀ-երում՝ արդեն 2024 թ. սեպտեմբերից:
Ներկաները վստահություն են հայտնել, որ միասնական ջանքերով նախանշված ծրագրերի իրագործումը մեծ ներդրում կլինի հասարակության շրջանում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու և կոռուպցիայի դեմ պայքարի Կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու համար։
ՏԻՄ ներկայացուցիչների վերապատրաստումներն իրականացվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ Արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ ջանքերով:
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:34 22.05.2025
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկանության բաժնի ոստիկան 33-ամյա Նարեկ Բ.-ն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել և հայտնել, որ մոտ 60 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը՝ […] ...