Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+33.09 oC

Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել

16:30 31.05.2024

Ուկրաինան և Շվեդիան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ ուրբաթ օրը Ստոկհոլմում նմանատիպ համաձայնագրեր կստորագրվեն նաև Նորվեգիայի և Իսլանդիայի հետ։

Ինչպես նշվում է կառավարության գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ, համաձայնագիրը նախատեսում է ռազմական և քաղաքացիական աջակցություն Ուկրաինային առնվազն 105 միլիարդ կրոնի (9,94 միլիարդ դոլար) չափով՝ 2022-2026 թվականների համար։

Համաձայնագիրը ստորագրվել է Ստոկհոլմում ընթացող սկանդինավյան գագաթնաժողովում։ Հանդիպմանը մասնակցում են նաև Ֆինլանդիայի նախագահը, Դանիայի, Նորվեգիայի և Իսլանդիայի վարչապետերը։

«Համաձայնագրի ուշադրության կենտրոնում է ռազմական աջակցությունը, բայց այն ներառում է նաև այլ ոլորտներ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Շվեդիան կշարունակի իր ներդրումն ունենալ Ուկրաինայի վերականգնման գործում և աջակցել Ուկրաինայի բարեփոխումներին և նախապատրաստմանը՝ ապագայում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում:

Յոթնյակի երկրները 2023 թվականի ամռանը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարեցին Կիևի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրեր կնքելու մտադրության մասին։ Նախկինում դրանք ստորագրվել են Պորտուգալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Լատվիայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի հետ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ այս պայմանագրերում խոսվում է ոչ թե երաշխիքների մասին, այլ միայն նշվում է այն, ինչ արդեն անում են Կիևի դաշնակիցները, և ոչ ոք դրանից ավելի ոչինչ չի խոստանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 07.08.2025

SHANTNEWS

«Նյուքասլը» թիմից հեռացրել է Ալեքսանդր Իսակին

19:54 07.08.2025

«Նյուքասլը» թիմից հեռացրել է Ալեքսանդր Իսակին

«Նյուքասլը» հարձակվող Ալեքսանդր Իսակին արգելել է մարզվել թիմի հետ, հաղորդում է talkSPORT-ը։ Շվեդ ֆուտբոլիստին թույլատրվել է մարզվել միայն թիմից առանձին: Ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել ակումբի նախամրցաշրջանային շրջագայությունն Ասիայում՝ «Լիվերպուլ» հնարավոր տրանսֆերի հետ կապված: Իսակին թիմից հեռացնելու որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Էդի Հաուն։ ...

Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր

19:50 07.08.2025

Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 7-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային […] ...

ՊՆ-ում տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

19:46 07.08.2025

ՊՆ-ում տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Օգոստոսի 7-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 2024-2025 ուստարվա շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ըստ սահմանված կարգի՝ նորընծա լեյտենանտները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ […] ...

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի նորանշանակ առաջին տեղակալի հետ

19:39 07.08.2025

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի նորանշանակ առաջին տեղակալի հետ

Օգոստոսի 7-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրի միջև գործընկերային և ռազմավարական, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։ ...

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

19:25 07.08.2025

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 18։44-ին։ ...

BACK_TO_TOP