Հակոբ Արշակյանն ընդգծել է կրթության որակի բարելավման հարցում պետության կողմից իրականացվող ներդրումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+16.09 oC

Հակոբ Արշակյանն ընդգծել է կրթության որակի բարելավման հարցում պետության կողմից իրականացվող ներդրումները

15:51 31.05.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայաստանում «Ազգային գերհամակարգչային կենտրոնի» պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի է ունեցել «Ինժեներական քաղաքում»:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ փոխնախագահը նախ անդրադարձել է ոլորտում պետության առաջնահերթություններին եւ փաստել. «Մենք ցանկանում ենք լավագույն հնարավորությունները ստեղծել բոլոր այն մարդկանց, գիտնականների ու ինժեներների համար, որոնք ցանկանում են ստեղծագործ աշխատանքով զբաղվել: Սա շատ կարեւոր է, որովհետեւ գիտնականը, որը չունի աշխատասենյակ, սարքավորումներ, համապատասխան ծրագրային ապահովում, գործնականում անհնար է, շատ դեպքերում, ունենալ համաշխարհային կարգի տպագրվող հոդվածներ ու ստեղծագործ աշխատանք: Նույնը վերաբերում է ինժեներներին, որոնք առանց սարքավորումների, առանց համապատասխան ենթակառուցվածքների չեն կարող ստեղծագործ աշխատանքով զբաղվել»:

ԱԺ նախագահի տեղակալի համոզմամբ սա է այն հիմնական գործոնը, որի պատճառով ԽՍՀՄ փլուզումից հետո մեր երկրից գնացել են ստեղծագործ աշխատանքով զբաղվող մարդիկ: Այս առումով նա կարեւորել է գերհամակարգչային կենտրոնի բացումը: Այս համատեքստում Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ գիտելիքի անհրաժեշտության կարեւորությանը եւ ընդգծել. «Եթե ունես ենթակառուցվածք, սակայն չունես գիտելիք, բովանդակություն, դրված խնդիրներ, մարդիկ, ովքեր կարողանում են դա օգտագործել, այն դառնում է անիմաստ»:

ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է կառուցվող Ինժեներական քաղաքը, այնտեղ գործունեություն ծավալող ընկերությունների, ԳԱԱ-ում եւ համալսարաններում աշխատող գիտնականների գործունեությունը եւ գոհունակությամբ արձանագրել, որ վերջին 2-3 տարիների ընթացքում մեր երկիր մուտք են գործել նոր բարձր տեխնոլոգիական ընկերություններ:

Հակոբ Արշակյանը խոսել է նոր, ինչպես նաեւ արդեն գոյություն ունեցող նախաձեռնությունների արդյունավետ իրականացման մասին, անդրադարձել գիտության ֆինանսավորման բովանդակային ծրագրերի ներկայացմանը, գիտության ֆինանսավորման կրկնապատկմանը:

«Ուզում եմ կոչ անել գիտական, ինժեներական հանրույթին՝ էլ ավելի ջանքեր գործադրելու, որ բոլոր միջոցները ծախսվեն առավելագույն արդյունավետ»,- նշել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է կրթության որակի բարելավման հարցում պետության կողմից իրականացվող ներդրումները, արժեւորել դպրոցներում բնագիտական լաբորատորիաների թարմացման եւ ներդրման ծրագրերը, որոնք, ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի, ապագային միտված նախաձեռնություններ են:

Խոսքի ավարտին Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության իրականացմանն աջակցած բոլոր կառույցներին, որոնց ջանքերի համատեղմամբ իրականություն է դարձել գերհամակարգչային կենտրոնի հիմնումը:

Նշենք, որ աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքի համաձայնությամբ գերհամակարգչային կենտրոնն անվանակոչվել է երգահանի անունով:

Կենտրոնի եւ վերջինիս կողմից ստեղծվող նոր հնարավորությունների մասին խոսել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը:

Այնուհետեւ հանդիսավոր պայմաններում կայացել է «Ազգային գերհամակարգչային կենտրոնի» պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գիտնականներ, ինժեներներ, հյուրեր:

«Ինժեներական քաղաք» ծրագրի նպատակն է Հայաստանում Ինժեներական քաղաքի հիմնման միջոցով նպաստել ինժեներական ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով մեր երկրում տնտեսության մրցունակության եւ արտադրողականության բարձրացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:44 22.05.2025

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

23:40 22.05.2025

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP