Բայդենը մարդկության համար միակ սպառնալիքն է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+37.09 oC

Բայդենը մարդկության համար միակ սպառնալիքն է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը

21:30 08.06.2024

Կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը մոլորակի վրա մարդու գոյության միակ սպառնալիքն են: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ Փարիզում լրագրողների հետ զրույցում։

Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ «կլիմայի փոփոխության գոյաբանական սպառնալիքը միայն ուժեղանում է»։

«Մենք միասին աշխատում ենք՝ արագացնելու աշխարհի անցումը դեպի զուտ զրոյական մակարդակի (արտանետումներ): Սա մարդկության համար գոյաբանական սպառնալիք է, մարդկության համար միակ գոյաբանական սպառնալիքը միջուկային զենքին զուգահեռ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչ

16:39 07.08.2025

Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Խաչանովը 16-րդ հաղթանակն է տարել թոփ-10-ի թենիսիստների դեմ պայքարում, իսկ ATP մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ անգամ: 29-ամյա թենիսիստի համար սա կլինի երկրորդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Նախորդ […] ...

Կարապետ Վարդանյանը հետախուզվում է

16:33 07.08.2025

Կարապետ Վարդանյանը հետախուզվում է

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 29-ամյա Կարապետ Վոլոդյայի Վարդանյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են զանգահարել 1-02, 010-59-06-60 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արմավիրում

16:22 07.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արմավիրում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Մայիսյան գյուղ տանող ճանապարհին՝ մոլախոտերի մեջ զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ, պայթուցիչներ, ինքնաձիգի […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա․ Թումանյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:07 07.08.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա․ Թումանյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը մարիխուանա է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Ալավերդիի Բաղրամյան թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 22 գրամ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերն ու 25-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. […] ...

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

16:00 07.08.2025

Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին

2029 թվականին Հայաստանում նախատեսված ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային: Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։ Հայաստանի և […] ...

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

15:47 07.08.2025

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։   ...

BACK_TO_TOP