22:13 11.09.2018
Ավագանու անդամները նիստի մեկնարկից ամիջապես հետո սկսեցին քննարկել ու միաձայն կողմ քվեարկել այն հարցերին, որոնք առնչվում էին նվիրատվություններին ու ֆինանսական աջակցություններին: Իսկ երբ հերթը հասավ Գյումրիում եղած պետական հինգ կառույցների վերանորոգման պետական ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի համար տեղական բյուջեից պահանջվող ֆինանսական հատկացումներին, քննարկումն ակտիվացավ , ոչ միայն այն պատճառով, որ ոմանց սրտով չէր, այլև նախագծին ավագանու անդամները նախապես չէին ծանոթացել:
«Վերջին րոպեին հարց բերելով, խոթելով օրակարգ` չպիտի լինի այդպես, ես էդ մասին շատ եմ ասել: Ժողովուրդ ջան, կարդալ է պետք, ուսումնասիրել, հարցեր տալ, ծանոթանալ, հետո գալ նիստին, հիմա ես եկել եմ նիստին, տեսնում եմ «Կինդեր Սյուրպրիզ»»,- դժգոհեց Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։
Իսկ ըստ նախագծի` Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի կտուրի, Հոգեկան առողջության կենտրոնի, թիվ 7, 18 դպրոցներում և Մարզական բարձրագույն վարպետության դպրոցում վերանորոգման շինաշխատանքներ կատարելու համար կառավարությունը հրատապ ծրագրով գումար է հատկացրել ՝ պայմանով, որ քաղաքային բյուջեն ևս պետք է մասնակցություն ունենա:
«Այս կառույցները, ճիշտ է, աշխատում և գործում են Գյումրի համայնքում, բայց համայնքապատկան կառույցներ չեն, սրանց վերաբերվող բոլոր աշխատանքների ֆինանսավորումը մշտապես պետք է կատարվի հանրապետության բյուջեից, քանի որ հանրապետական ենթակայության կառույցներ են, բայց խորհրդակցության ժամանակ առաջ է քաշվել հարց,որ նախագծանախահաշվային աշխատանքների համար գումարները տրամադրվեն համայնքային բյուջեից»,- ավագանիներին պարզաբանեց քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:
«Գալա» խմբակցության անդամները որոշեցին նախագծի քվեարկությանը չմասնակցել, իսկ ավագանու մյուս անդամները կողմ քվեարկեցին կառավարության առաջարկին և քաղաքի բյուջեից տրամադրեցին մեկ միլիոն ինը հարյուր հազար դրամ` նախագծային աշխատանքների իրականացման համար:
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...
21:54 12.08.2025
Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...
21:45 12.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...
21:29 12.08.2025
Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարարԱռավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:19 12.08.2025
Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետՈւկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...