ՊԵԿ-ում գործարկվել է ապրանքների հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

ՊԵԿ-ում գործարկվել է ապրանքների հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգը

11:20 27.06.2024

Ապրանքների ներմուծման ու արտահանման հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգին ամբողջովին անցնելուն ընդառաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է այսպես կոչված «Մեյլինգ» համակարգը, հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

«ՀՀ-ից արտահանվող (այդ թվում` ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների համար ներկայացված հայտարարագրերը գրանցվելուց հետո ռիսկերի կառավարման համակարգի կողմից «Դեղին ուղի» կամ «Կարմիր ուղի» ընտրվելու դեպքում (որը ենթադրում է փաստաթղթային հսկողություն) այսուհետ անհրաժեշտություն չկա ֆիզիկապես ներկայանալու Երևանի Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման կենտրոն։

Մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը իրականացվում է հեռավար եղանակով: Անհամապատասխանությունների բացակայության դեպքում հայտարարագրի կարգավիճակը փոխվում է «գնահատվածի», որից հետո հայտարարատուն իրազեկվում է այդ մասին համակարգի «նշումներ» դաշտում և կարող է այցելել ապրանքերի գտնվելու վայրի պահեստ՝ բացթողնման հետագա գործողություններն իրականացնելու համար:

Եթե հայտարարագրում հայտնաբերվում են անհամապատասխանություններ, ապա մաքսային մարմինը «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով հայտարարագրի նշումներ դաշտում իրազեկում է հայտարարատուին` անհրաժեշտ հետագա գործողությունների մասին։

Ներմուծումների մասով` ներկայումս նշված համակարգում թեստային կարգով ընդգրկված է ավելի քան 1100 տնտեսվարող, որոնք ընտրվել են համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով՝ որոշակի չափանիշների հիման վրա (օրինակ՝ գերակշիռ մասը մաքսային արժեքի որոշման 1-ին մեթոդով իրականացրած տնտեսվարողներ), որոնք արդեն իսկ հարկային մարմնի անձնական գրասենյակի միջոցով անհատապես ծանուցվել են, որպեսզի չներկայանան մաքսային սպասարկման սրահ:

Հայտարարատուներին պարզապես մնում է պարբերաբար հետևել «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգում համապատասխան հայտարարագրի կարգավիճակին ու նշումներին:

ՊԵԿ-ը հորդորում է բոլոր տնտեսվարողներին ու նրանց մաքսային ներկայացուցիչներին հայտարարագրերին կցել հսկողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում, մաքսային վճարները հավաստող փաստաթղթերը հնարավորինս ընթեռնելի տեսքով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

22:51 09.08.2025

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

22:46 09.08.2025

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Գլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

22:42 09.08.2025

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

22:33 09.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

Օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

22:22 09.08.2025

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP