20:09 31.07.2024
Իրանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը և ընդգծել Իսլամական Հանրապետության՝ «այս հանցագործությանը պատասխանելու» իրավունքը։
«Իրանը, խստորեն դատապարտելով Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) ագրեսիվ գործողությունները, Իսմայիլ Հանիեի սպանությունը և ընդգծելով իր անօտարելի իրավունքը՝ պատշաճ կերպով արձագանքելու իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս հարձակմանը, ակնկալում է, որ երկրներն ու միջազգային կազմակերպությունները կոշտ և արդյունավետ կերպով կպատժեն Իսրայելի ռեժիմին և անհրաժեշտ քաղաքական, իրավական և պատժիչ միջոցներ կձեռնարկեն Իսրայելի դեմ»,- ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
18:25 07.05.2025
Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Երևանի և այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերըՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել ջրահեռացման համակարգերի կառուցման ու արդիականացման ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մայիսի 7-ին Կառավարության հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։ Պատգամավորը բարձրաձայնել է Երևանի՝ անձրևների ժամանակ կրկնվող ջրակուտակումների խնդիրը՝ նշելով, որ մայրաքաղաքը կրկին վերածվել էր «մինի […] ...
18:18 07.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետՄայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ վստահություն հայտնելով, որ իր հետագա ծառայության մեջ պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայ-բելառուսական […] ...
18:12 07.05.2025
Կրթահամալիրները կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ․ Աժ-ում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխությունըԱժ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը։ Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են փոփոխություններ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել հանրակրթական հաստատությունների նոր մոդել, որի համաձայն՝ փոքրաթիվ բնակչությամբ բնակավայրերում կգործեն կրթահամալիրներ, որոնք կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ։ «Նախագծում ներկայացված է […] ...
18:06 07.05.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո ԷսպինոսինԵրևանում մայիսի 7-11-ն անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը […] ...
17:54 07.05.2025
Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. ՓաշինյանՀայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և մի ուղղությամբ հարաբերությունները չի կառուցում՝ ի հաշիվ այլ հարաբերությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Մայիսի 9-ին Մոսկվա այցը կարող է խաթարել Արևմուտքի հետ հարաբերությունները: «Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Եվ այդ քաղաքականության մեջ չի […] ...