13:08 30.09.2024
Իսրայելն այսօր վաղ առավոտյան ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնական Կոլա թաղամասին, հայտնում է AP-ն՝ հղում անելով տեղում իր թղթակցին։ Նշվում է, որ սա իսրայելական առաջին ավիահարվածն է Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնին Մերձավոր Արևելքում հակամարտության սրման նոր փուլի սկզբից ի վեր, փոխանցում է «Դոյչէ Վելլեն»։ Դատելով համաշխարհային գործակալությունների տարածած կադրերից՝ հարվածը դիպել է բազմահարկ բնակելի շենքին։
Լիբանանյան աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ, գործակալությանը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել է մեկ մարդ՝ «Հեզբոլլահի» հետ կապված «Ալ-Ջամաա ալ-Իսլամիյա» խմբավորման անդամը: Եվս 16 մարդ վիրավորվել է, հավելել է գործակալության զրուցակիցը։
Մինչդեռ The Times of Israel թերթը գրել է, որ խմբավորումը հերքել է տեղեկությունն այն մասին, որ իր անդամները սպանվել են Բեյրութի կենտրոնում Իսրայելի պաշտպանության ուժերի հարվածի հետևանքով։
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն16:20 12.06.2025
Դյոկերեշը ջնջել է իր ինստագրամյան էջից այն տեղեկությունը, որ խաղում է «Սպորտինգում», ֆուտբոլիստը հիասթափված է ակումբից«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը հիասթափված է ակումբի գործողություններից, գրում է Record-ը: Պորտուգալական ակումբը խախտել է ֆուտբոլիստի հետ ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ նրա տրանսֆերի համար պիտի պահանջեր 60 միլիոն եվրո: Այժմ «Սպորտինգը» պահանջում է 80 միլիոն եվրո ու ևս 10 միլիոն՝ որպես հավելավճար, ինչը խոչընդոտում է տրանսֆերի կայացմանը: Դյոկերեշը ջնջել է իր ինստագրամյան […] ...
16:16 12.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։ ...
16:10 12.06.2025
Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան բազմաթիվ զոհերՀնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում հունիսի 12-ին վթարի է ենթարկվել Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Ահմադաբադից Լոնդոն AI171 չվերթը: Ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Նրանց թվում են Հնդկաստանի, Բրիտանիայի, Կանադայի և Պորտուգալիայի քաղաքացիներ: Ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ Այն հարվածել է հանրակացարանի ճաշարանի հատվածին, զոհվել են բժշկական համալսարանի ուսանողներ։ Փրկարարները […] ...
16:00 12.06.2025
Ճամբարակի պայթյունից տուժածներից մեկը մահացել է. ԱՆԵրեկ Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված 3 տուժածներից մեկը՝ 1958 թվականին ծնված տղամարդը, մահացել է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք՝ երեկ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մի բնակարանում պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ: Ճամբարակի […] ...
15:22 12.06.2025
Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովինՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ Նախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո: ...
15:07 12.06.2025
Ջենարո Գատուզոն կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Հունիսի 8-ին Լուչիանո Սպալետին հայտարարել էր Իտալիայի հավաքականից հեռանալու մասին։ Հաղորդվում էր, որ նրան կարող են փոխարինել Կլաուդիո Ռանիերին և Ստեֆանո Պիոլին, սակայն երկու մասնագետներն էլ մերժել են առաջարկները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 47-ամյա Գատուզոն այժմ դարձել է գլխավոր թեկնածուն։ Իտալիայի […] ...