Թրամփի հանրահավաքի ժամանակ կատակերգուներից մեկը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի կղզի» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+16.09 oC

Թրամփի հանրահավաքի ժամանակ կատակերգուներից մեկը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի կղզի»

20:55 28.10.2024

Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ կատակերգու դերասանը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի լողացող կղզի», ինչը բուռն արձագանք է առաջացրել ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների կողմից, հայտնում է BBC -ն:

Կատակերգու Թոնի Հինչքլիֆը Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդենում Թրամփի նախընտրական միջոցառմանը հրավիրված աստղերից էր:
Իր ելույթում Հինչքլիֆը, ասել է.

«Շատ բան է կատարվում: Ես չգիտեմ, թե դուք գիտեք սա, բայց հենց հիմա կա բառացիորեն աղբի կղզի, որը լողում է օվկիանոսի մեջտեղում: Կարծում եմ, որ այն կոչվում է Պուերտո Ռիկո»:

Բացի Պուերտո Ռիկոյի մասին հայտարարություններ անելուց, նա նաև մի քանի ռասիստական ​​կատակներ է արել: Այս ամենը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ ծագումով պուերտոռիկացի ռեփեր, շոու-բիզնեսի աշխարհի ամենահայտնի լատինաամերիկացիներից մեկը՝ Բադ Բաննին, պաշտպանել է Հարիսի թեկնածությունը նախագահի պաշտոնում։

Թրամփի խորհրդականը հեռու է մնացել Պուերտո Ռիկոյի մասին կատակից, իսկ Թրամփի դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը նույնպես դատապարտել է այն։

Ամերիկացի սենատոր Ռիկ Սքոթը X-ում գրել է.

«Կատակը ձախողվեց մի պատճառով․ այն ծիծաղելի չէր և սուտ է․ պուերտոռիկացիները հիանալի մարդիկ են և հիանալի ամերիկացիներ»:

Պուերտո Ռիկոն ԱՄՆ կղզու տարածք է Կարիբյան ծովում։ Նրա բնակիչները չեն կարող քվեարկել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն ԱՄՆ-ում կա մեծ պուերտորիկյան սփյուռք, որի անդամներն ունեն ընտրելու իրավունք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:07 23.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թիկնիզյանի շուրջ ստեղծված իրավիճակը վկայում է «Լոկոմոտիվի» ներսում առկա խնդիրների մասին․ Գոլդման

08:00 23.05.2025

Թիկնիզյանի շուրջ ստեղծված իրավիճակը վկայում է «Լոկոմոտիվի» ներսում առկա խնդիրների մասին․ Գոլդման

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը, ով հանդես է գալիս մոսկովյան «Լոկոմոտիվում», դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից և հայտնել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը լքելու մտադրության մասին: Չնայած համացանցում տարածված լուրերին, թե նա հեռացվել է մարզումներից, Թիկնիզյանը նույն օրը մարզվել է հիմնական կազմում: Թիկնիզյանի իրավիճակը համեմատվում է Արտյոմ Ձյուբայի դեպքի հետ: Վերջինիս ներկայացուցիչ Լեոնիդ […] ...

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...

BACK_TO_TOP