21:25 28.10.2024
Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ. քանի՞ հայ է ընտրվել, ովքե՞ր են: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Այս խորհրդարանական ընտրությունները Վրաստանի պատմության մեջ, միայն համամասնական ընտրակարգով անցկացվող առաջին ընտրություններն էին, նախորդ ընտրություններին մի մասը մեծամասնական էր, և եվրոպացի դիտորդների կարծիքով միայն համամասնական համակարգը միշտ չէ, որ ընդունելի է այն երկրների համար, որտեղ կոմպակտ բնակվող, էթնիկ փոքրամասնություններ կան:
Եվ այս դեպքում սա խնդիր էր նաև ջավախահայերի համար: Բանն այն է, որ համամասնական ընտրակարգով ընտրված էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները ավելի շատ պատասխանատու են իրենց կուսակցական բոսերի առջև, քան համայնքի ներկայացուցիչների առջև: Այդ իմաստով, թեև հայ համայնքի ներկայացուցչությունը պահպանվելու է, խնդիր կա արդյոք, որ նույն չափ մեծ կապ կունենան, կպահպանեն նրանք կապը համայնքի հետ:
Այսպիսով, արձանագրում ենք, որ երկու հայ պատգամավոր կլինի նոր խորհրդարանում և նրանք նույն այն պատգամավորներն են, որոնք ներկայացնում են համայնքը ներկայիս գումարման խորհրդարանում՝ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը: Երկու հայազգի պատգամավորներն էլ ներկայացնելու են քաղաքական իշխանությունը:
Ոչ մի ընդդիմադիր կուսակցություն իր ցուցակի անցողիկ տեղերում հայազգի թեկնածու տեսնել չի ցանկացել, մինչդեռ օրինակ՝ «Հանուն փոփոխությունների» ընդդիմադիր դաշինքը ադրբեջանցի Օքթայ Կազումովին հատկացրել է անցողիկ 10-րդ տեղը »,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ո՞մ են ձայն տվել հայերը: Ջավախքում ընտրախախտումներ արձանագրվե՞լ են: Զգալի տարբերություն կա՞ դրանում, թե ինչպես են քվեարկում Վրաստանի հայերն ու ադրբեջանցիները:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...