13:32 28.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված քննչական անհետաձգելի և համակարգված գործողությունների, ինչպես նաև վարույթի շրջանակներում նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքում բացահայտվել է դեռևս 2024թ. հունվարի սկզբին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը:
2024 թվականի հունվարի 8-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 6-ին ժամը՝ 15:00-ից մինչև հունվարի 8-ը ժամը՝ 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Արցախի փողոցում գտնվող գրասենյակի տարածք և չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել, նախնական տվյալներով, 24.000.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և 12.000.000 ՀՀ դրամի արժողությամբ ոսկյա զարդեր:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են վարութային և ապացուցողական մի շարք գործողություններ:
Մասնավորապես՝ դեպքի վայրի զննության ընթացքում հիշյալ հասցեի պատուհանագոգից հայտնաբերվել են արնանման հետքեր, որի վերաբերյալ նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:
Ճշգրիտ պլանավորված և իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն տարածքի բնակիչ է՝ 41 տարեկան:
Քննիչի որոշմամբ համեմատական գենետիկական փորձաքննություն նշանակելու նպատակով վերջինիցս ստացվել են արյան նմուշներ, որը, համաձայն փորձագետի եզրակացության, լիովին համընկնում է դեպքի վայրից հայտնաբերված նմուշի հետ և առաջացել են արական սեռի միևնույն անձից:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նրա նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Մեղադրյալի անվամբ հաշվառված շարժական և անշարժ գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք։
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
19:27 19.05.2025
Երևանի միջազգային բալետային փառատոնը վերադառնում է. այն կանցկացվի Թումանյանի անվան զբոսայգումՀունիսի 6-ից 13-ը Թումանյանի անվան զբոսայգում արվեստի սիրահարները ականատեսը կդառնան բալետային արվեստի հրավառության: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 3-րդ տարին անընդմեջ տարածաշրջանում իրականացվող բացառիկ փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Մոսկվայի Մեծ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները: Հունիսի 6-ին և 7-ին ելույթ կունենա Մոսկվայի Մեծ թատրոնը՝ լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» […] ...
19:20 19.05.2025
Յամալը հանճար է, նրա հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է․ Լապորտա«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան տեղեկացրել է, որ կատալոնական թիմի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել, հաղորդում է Mundo Deportivo-ն: «Լամինի հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է, մնում է միայն պաշտոնական ստորագրումը: Նա հանճար է, որը վայելում է «Բարսելոնայում» իր խաղը: Նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ հեշտ է բանակցելը: «Բարսելոնայում» մենք խաղացողներին […] ...
19:16 19.05.2025
Դատախազական ակտերի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 1 միլիոն 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ շինարարական և այլ ծառայությունների մատուցմամբ զբաղվող 18 տարբեր ընկերություններ, 2023-2024 թվականների ընթացքում, առանց իրական ապրանքաշրջանառության դուրս գրված կեղծ հարկային հաշիվները ներառել են ընկերությունների ԱԱՀ հաշվետվություններում: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ ընկերությունները ստացել են ԱԱՀ-ի դեբետային գումարները […] ...
19:12 19.05.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄայիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվությունը և գործընկերության խորացման դինամիկան: Անդրադառնալով Երևանում և Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանությունների բացմանը՝ Արարատ Միրզոյանը և Անիտա Դիմիտրիուն վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ընդլայնել համագործակցությունը նոր՝ փոխադարձ […] ...
19:06 19.05.2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին հանդիպել է կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկվել են Վրաստանի սահմանով կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նախարարը ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ հարցի կարգավորման ուղղությամբ տարվում են հետևողական և ամենօրյա աշխատանքներ։ ...
18:54 19.05.2025
«Բարսելոնայի» 2 խաղացող չեմպիոնական շքերթի ժամանակ ընկել է28-րդ անգամ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո «Բարսելոնան» ավտոբուսով չեմպիոնական շքերթ է կազմակերպել: Այն սկսվել է «Կամպ Նոու» ստադիոնից և ավարտվել Բարսելոնայի հաղթակամարի մոտ: Շքերթին ներկա է եղել ավելի քան 670 000 երկրպագու: Տոնակատարության ժամանակ կատալոնական ակումբի խաղացողներ Ինյիգո Մարտինեսն ու Ռոնալդ Արաուխոն անզգուշաբար ընկել են, ինչը զվարճացրել է խաղընկերներին: Արաուխոն ընկել է, երբ փորձել […] ...