Իրանը մտադիր է մինչև 2025 թվականի ապրիլ նավթի արդյունահանումը հասցնել օրական 3,85 միլիոն բարելի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+28.09 oC

Իրանը մտադիր է մինչև 2025 թվականի ապրիլ նավթի արդյունահանումը հասցնել օրական 3,85 միլիոն բարելի

23:20 03.12.2024

Իրանը մտադիր է մինչև ֆինանսական տարվա վերջը (ավարտվում է 2025 թվականի մարտին) նավթի արդյունահանումը հասցնել օրական 3,85 միլիոն բարելի, հայտնում է Iran Petroleum արդյունաբերական ամսագիրը՝ վկայակոչելով նավթի նախարար Մոհսեն Փաքնեջադին։

Ներկայումս երկիրը արդյունահանում է օրական 3,4 մլն բարել:

Նախարարությունը նախատեսում է արդյունահանումն ավելացնել օրական 400 հազար բարելով։ Գործող հորերի վերագործարկման և նորերը հորատելու աշխատանքները պահանջում են 3 միլիարդ դոլարի ներդրում:

Իր ռազմավարության մեջ Փաքնեջադը ուշադրություն է դարձնում նավթի արդյունահանման կայանքների և հարթակների արդիականացման, նավթի և նավթամթերքի արտահանման ծավալների ավելացման, տեխնոլոգիաների փոխանցման առումով միջազգային համագործակցության հարցերին։

Ինչպես նշվում է ՕՊԵԿ-ի զեկույցում, Իրանում նավթի միջին արդյունահանումը 2024 թվականի հունվար-հոկտեմբերին կազմում է օրական 3,24 մլն բարել, իսկ հոկտեմբերին՝ 3,26 մլն բարել/օր։ Մինչև 2018 թվականին ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումը, Իրանը օրական արդյունահանում էր 3,8-3,9 մլն բարել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն Գրիգորյան

14:29 29.05.2025

Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը դիվանագիտական ​​խողովակներով խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հիմա մենք դիվանագիտական ​​խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է և միակ […] ...

Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ․ Անչելոտի

14:20 29.05.2025

Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ․ Անչելոտի

Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել բրազիլացիների մասին: «Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ: Սա մեծ պատիվ է: Իմ առջև լուրջ խնդիր է դրվել՝ այնպես անել, որ Բրազիլիան կրկին դառնա աշխարհի չեմպիոն: Առաջ կգնանք միասին: Մեզ հարկավոր են բոլոր ֆուտբոլիստները»,- ասել է իտալացի մասնագետը: Անչելոտին նախորդ 4 […] ...

Մահվան ելքով վրաերթ Ներքին Գետաշեն գյուղում

14:11 29.05.2025

Մահվան ելքով վրաերթ Ներքին Գետաշեն գյուղում

Մայիսի 27-ին` ժամը 21.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա Սերգո Գ.-ի, որը, մահացել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...

Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

14:01 29.05.2025

Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 29-ին կեսօրից հետո, 30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Երևանում մայիսի 29-ին և հունիսի 2-ին երեկոյան, 30-ին և հունիսի 3-ին […] ...

1 զոհ, 4 վիրավոր. ճանապարհատրանսպորտային պատահար Վանաձորում

13:52 29.05.2025

1 զոհ, 4 վիրավոր. ճանապարհատրանսպորտային պատահար Վանաձորում

Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի բեռնատարին։ 21-ամյա ուղևոր Սեյրան Ն.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և երեք ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

«Չելսին» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը

13:44 29.05.2025

«Չելսին» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը

«Չելսին» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը։ Մրցաշարի եզրափակչում լոնդոնյան ակումբըը 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բետիսի» դեմ խաղում։ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած հանդիպման 9-րդ րոպեին անդալուզյան թիմին հաշվի մեջ առաջ մղեց Աբդե Էզալզուլին: Թիմերն ընդմիջման գնացին «Բետիսի» օգտին հաղթական հաշվով: Երկրորդ կեսում, սակայն, Էցնո Ֆեռնանդեսի, Նիկոլաս Ջեքսոնի, Ջեյդոն Սանչոյի ու Մոյզես Կայսեդոյի գոլերի շնորհիվ Մարեսկայի գլխավորած […] ...

BACK_TO_TOP