16:40 22.12.2024
Թուրքիայի առաջնահերթությունը Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված) և նրա տեղական ճյուղի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի (SND) շուտափույթ ոչնչացումն է, որը գործում է նրա տարածքում։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը՝ հանրապետության զինված ուժերի հրամանատարության հետ տեսակոնֆերանսի ժամանակ։
«Մենք հավատում ենք, որ Սիրիայի նոր կառավարությունը և Սիրիայի ժողովրդական բանակը (SNA, որին աջակցում է Թուրքիան), սիրիացի ժողովրդի հետ միասին կազատագրեն ահաբեկչական կազմակերպությունների կողմից գրավված բոլոր տարածքները։ Տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին դիմակայելու հարցում մեր դիրքորոշումը հստակ է և միանշանակ։ Մեր առաջնահերթությունը PKK/SND ահաբեկչական կազմակերպության անհապաղ վերացումն է։
Մենք սերտորեն կաշխատենք Սիրիայի նոր վարչակազմի հետ՝ ապահովելու նրա տարածքային ամբողջականությունը, քաղաքական միասնությունը, անվտանգությունն ու կայունությունը»,- նախարարի խոսքերն է մեջբերում Hurriyet թերթը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև կոչ է արել տարածաշրջանի երկրներին և իր դաշնակիցներին աջակցել Սիրիայի նոր իշխանություններին և համագործակցել Անկարայի հետ՝ հարևան երկրում համապարփակ կարգավորման հասնելու համար։
«Անհրաժեշտ է լսել հումանիտար ողբերգություններից տուժած տեղի բնակչության պահանջները, միջոցներ ձեռնարկել դեմոգրաֆիական կառուցվածքը պաշտպանելու և համապարփակ մոտեցում կիրառել Սիրիայում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար»,-ասել է նա։
17:31 23.05.2025
Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլովՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...
17:20 23.05.2025
ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունըԵվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...
17:13 23.05.2025
Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոցՄայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
17:09 23.05.2025
ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհՄայիսի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ […] ...
17:00 23.05.2025
Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը, – […] ...
16:49 23.05.2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններինՕրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ «Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր […] ...