22:40 22.12.2024
Իսլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ԵՄ անդամակցության հարցը հանրաքվեի դնել մինչև 2027 թվականը։
Նոր վարչապետ Կրիստրուն Ֆրոստադոտտիրի վարչակազմը նախատեսում է փորձագետների խումբ հավաքել՝ ուսումնասիրելու իսլանդական կրոնից եվրոյին անցնելու առավելություններն ու թերությունները:
«Մենք պայմանավորվեցինք, որ ԵՄ-ին Իսլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկը կհամաձայնեցվի խորհրդարանում, և որ այդ հանրաքվեն կանցկացվի ոչ ուշ, քան 2027 թվականը»,-ասել է ապագա արտգործնախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդուտիրը:
Շուկայի ուսումնասիրման Maskína ընկերության կողմից հունիսին անցկացված հարցման համաձայն՝ իսլանդացիների շրջանում աճում է աջակցությունը եվրոպական ինտեգրմանը։
Ըստ այս հարցման, հարցվածների 54%-ից մի փոքր ավելին կողմ է եղել դաշինքին միանալուն, ընդ որում մեծամասնությունը վստահություն է հայտնել, որ իրենց ընտանիքների ֆինանսական բարեկեցությունը կավելանա:
Սոցիալ-դեմոկրատական դաշինքը հաղթեց նոյեմբերին կայացած արտահերթ ընտրություններում, որոնք նշանակվել էին այն բանից հետո, երբ նախորդ կոալիցիոն կառավարությունը՝ Բյարնի Բենեդիկտսոնի գլխավորությամբ, փլուզվեց ներքին տարաձայնությունների պատճառով:
Դաշինքը համաձայնել է կառավարություն ձևավորել եվրոպամետ «Վերածնունդ կուսակցության» և կենտրոնամետ Ժողովրդական կուսակցության հետ միասին։ Հատկանշական է, որ կոալիցիայում ընդգրկված երեք կուսակցություններն էլ գլխավորում են կանայք։ Դա տեղի է ունեցել երկրի պատմության մեջ առաջին անգամ։
Բացի այդ, 36-ամյա Ֆրոստադոտտիրը դարձել է Իսլանդիայի ամենաերիտասարդ վարչապետը։
17:13 23.05.2025
Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոցՄայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
17:09 23.05.2025
ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհՄայիսի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ […] ...
17:00 23.05.2025
Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը, – […] ...
16:49 23.05.2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններինՕրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ «Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր […] ...
16:38 23.05.2025
«Փորձեք լսել մեծերին, բայց նաև լսելի դարձնել ձեր ցանկությունները». Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներինՀանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի, Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի և Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ավարտական միջոցառումներին: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հորդորել է լսելի դարձնել իրենց ցանկությունները՝ միաժամանակ վստահություն […] ...
16:28 23.05.2025
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլն է մեկնարկելՀռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը, հաղորդում է իրանական պետական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ «Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը սկսվել է Հռոմում ՝ Օմանի միջնորդությամբ, որը գլխավորում էին արտգործնախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը», – ասվում է հաղորդագրության […] ...