Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել կանադական երկու ընկերությունների և նրանց աշխատակիցների նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել կանադական երկու ընկերությունների և նրանց աշխատակիցների նկատմամբ

20:40 22.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Սինցզյանում և Տիբեթում մարդու իրավունքների հարցերով զբաղվող երկու կանադական ընկերությունների, ինչպես նաև նրանց 20 աշխատակիցների նկատմամբ, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում։

Մասնավորապես, պատժամիջոցների են ենթարկվել Uyghur Rights Advocacy Project և Canada-Tibet Committee ընկերությունները, ինչպես նաև այդ ընկերությունների աշխատակիցները։

Պատժամիջոցները ներառում են Չինաստանում շարժական, անշարժ և այլ տեսակի գույքի սառեցում, ինչպես նաև արգելում են կազմակերպություններին և անհատներին Չինաստանում գործարքներ, համագործակցություն և այլ գործունեություն իրականացնել: Բացի վերը նշվածից, պատժամիջոցների ենթակա անձանց արգելվում է մուտք գործել Չինաստան, այդ թվում՝ Հոնկոնգ և Մակաո։

Վերջերս կտրուկ սրվել է Սինցզյանում արևմտյան երկրների, իրավապաշտպան կազմակերպությունների և լրատվամիջոցների՝ Չինաստանի քաղաքականության նկատմամբ քննադատությունը։ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Կանադան և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են կիրառել Չինաստանի դեմ՝ Սինցզյանում ույղուրների իրավունքների ենթադրյալ ոտնահարման, էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների և հարկադիր աշխատանքի կիրառման պատճառով: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ույղուրների դեմ Չինաստանի գործողությունները կարող են դիտվել որպես ցեղասպանություն։ Չինաստանը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց

17:13 23.05.2025

Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց

Մայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհ

17:09 23.05.2025

ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհ

Մայիսի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ […] ...

Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

17:00 23.05.2025

Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը, – […] ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին

16:49 23.05.2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ «Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր […] ...

«Փորձեք լսել մեծերին, բայց նաև լսելի դարձնել ձեր ցանկությունները». Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներին

16:38 23.05.2025

«Փորձեք լսել մեծերին, բայց նաև լսելի դարձնել ձեր ցանկությունները». Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներին

Հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի, Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի և Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ավարտական միջոցառումներին: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հորդորել է լսելի դարձնել իրենց ցանկությունները՝ միաժամանակ վստահություն […] ...

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլն է մեկնարկել

16:28 23.05.2025

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլն է մեկնարկել

Հռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը, հաղորդում է իրանական պետական ​​«Թասնիմ» լրատվական գործակալությունը։ «Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը սկսվել է Հռոմում ՝ Օմանի միջնորդությամբ, որը գլխավորում էին արտգործնախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը», – ասվում է հաղորդագրության […] ...

BACK_TO_TOP