23:10 22.12.2024
Բելգրադի կենտրոնում տեղի ունեցող բողոքի ցույցը, որի մասնակիցների թիվը հասել է գրեթե 30 հազարի, ավարտվել է առանց միջադեպերի։ Այս մասին հայտնում են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«ՆԳՆ-ն հայտնում է, որ Բելգրադում այսօրվա հանրային հավաքը սկսվել է ժամը 15:15-ի սահմաններում, իսկ ամենաշատ մասնակիցների պահին՝ ժամը 16:40-ին, ներկա է եղել 28 հազարից 29 հազար քաղաքացի։ Միջոցառումն ավարտվել է առանց լուրջ միջադեպերի կամ հասարակական կարգի խախտման,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ցուցարարները հավաքվել են Սլավիայի հրապարակում ժամը 16:00-ին, ինչը կաթվածահար է արել երթևեկությունը Բելգրադի կենտրոնում: Փողոցային ակցիան բողոքի ցույցերի շարունակությունն է, որի մասնակիցները հանրապետական իշխանություններին են մեղադրում Նովի Սադի երկաթուղային կայարանում տեղի ունեցածի համար։ Կայարանի տանիքի փլուզման հետևանքով 15 մարդ էր զոհվել։
Հավաքվածները գրավել են հետիոտների տարածքները և ճանապարհը, դրանով իսկ դադարեցնելով երթևեկությունը քաղաքային տրանսպորտային խոշոր հանգույցում: Ճանապարհները ներկվել են «արյունոտ ձեռքերով»՝ որպես բողոքի խորհրդանիշ։ Քաղաքի բնակիչները սուլիչներ ու լապտերներ են օգտագործել և վիրավորանքներ հնչեցրել պետության ղեկավար Ալեքսանդր Վուչիչի հասցեին։ Բողոքի ողջ ընթացքում կենտրոնական հատվածում չեն աշխատել բջջային կապն ու ինտերնետը։ Ակցիայի ընթացքում Ամբողջ տրանսպորտը ստիպված է եղել դադարեցնել շարժը։
Երկրի բուհերի որոշ ֆակուլտետների ուսանողներ հայտարարել են, որ մտադիր են շարունակել արգելափակել ուսումնական գործընթացը։ Նախագահ Վուչիչն այս կապակցությամբ ընդգծել է, որ նրանց բոլոր նախնական պահանջներն արդեն իսկ կատարվել են։
17:09 23.05.2025
ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհ17:00 23.05.2025
Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը, – […] ...
16:49 23.05.2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններինՕրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ «Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր […] ...
16:38 23.05.2025
«Փորձեք լսել մեծերին, բայց նաև լսելի դարձնել ձեր ցանկությունները». Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներինՀանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի, Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի և Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ավարտական միջոցառումներին: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հորդորել է լսելի դարձնել իրենց ցանկությունները՝ միաժամանակ վստահություն […] ...
16:28 23.05.2025
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլն է մեկնարկելՀռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը, հաղորդում է իրանական պետական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ «Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը սկսվել է Հռոմում ՝ Օմանի միջնորդությամբ, որը գլխավորում էին արտգործնախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը», – ասվում է հաղորդագրության […] ...
16:20 23.05.2025
Թիկնիզյանը կարող է տեղափոխվել «Կրասնոդար»Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է լքել ակումբը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ Metaratings.ru-ի 26-ամյա հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ռուսական երկու բարձրակարգ ակումբներ՝ «Սպարտակը» և «Կրասնոդարը»։ «Սպարտակը», որը ձգտում է ուժեղացնել ձախ պաշտպանական եզրը, դիտարկում է Թիկնիզյանին որպես հնարավոր տարբերակ։ Թեև ակումբի առաջնային նպատակը երիտասարդ լեգեոնականների ձեռքբերումն է, ձախ եզրում նրանք չեն […] ...
16:11 23.05.2025
Սյունիքի մարզի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերելՄայիսի 21-ին Սյունիքի մարզի պարեկները ծառայության ժամանակ Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կիլոմետրին նկատել են պարկ, որի մեջ զենք-զինամթերք կար։ Նշված վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները ճամփեզրին առկա պոլիէթիլենային պարկում հայտնաբերել են լծակով նռնակներ, արկի մարտագլխիկ, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափի 121 փամփուշտ, ատրճանակ և հրացան։ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։ ...