Էնրիկեն գնահատել է Կվարացխելիայի մարզավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+34.09 oC

Էնրիկեն գնահատել է Կվարացխելիայի մարզավիճակը

22:45 25.01.2025

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գնահատել է թիմի նորեկ, Վրաստանի հավաքականի առաջատար Խվիչա Կվարացխելիայի մարզավիճակը, հաղորդում է RMC Sport-ը։

«Չգիտեմ՝ երբ նա կսկսի խաղալ. դա պայմանավորված է մարզումներով։ Այստեղ այնքան էլ հեշտ չէ, քանի որ թիմի մակարդակը շատ բարձր է: Կարևոր չէ, թե երբ կսկսի խաղալ, կարևոր է, որ նա համապատասխանի մեր դինամիկային:

Ֆիզիկապես նա շատ լավն է։ Մենք տեսնում ենք, որ առանց խնդիրների է մարզվում, պատրաստ է,- ասել է մասնագետը:

23-ամյա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» է տեղափոխվել փարիզյան ակումբ, որի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 09.08.2025

SHANTNEWS

Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

17:40 09.08.2025

Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Իսպանիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը: Միջադեպը տեղի է ունեցել Վալենսիայի ինքնավար համայնքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:30-ին: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և մարել վթարից հետո առաջացած հրդեհը: Վթարի պատճառը հայտնի չէ։ Քաղաքացիական գվարդիան կանցկացնի միջադեպի հետաքննություն։ ...

Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում են

17:28 09.08.2025

Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում են

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտի հրշեջ ծառայությունը, որտեղ մի քանի օր է, ինչ մոլեգնում է խոշոր անտառային հրդեհ, չի կարողանա այն վերահսկողության տակ վերցնել մինչև օգոստոսի 10-ի երեկոն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ծառայության ղեկավար, գնդապետ Քրիստոֆ Մանին, որի ելույթը հեռարձակվել է BFMTV հեռուստաալիքով: «Հրդեհը վերահսկողության տակ չի լինի մինչև կիրակի երեկո»,-ասել է նա։ […] ...

Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄ

17:12 09.08.2025

Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄ

Լիբանանի բանակի առնվազն վեց զինծառայող է զոհվել երկրի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի մոտակայքում զինամթերքի պայթյունի հետևանքով, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը ՝ հղում անելով ռազմական հրամանատարության աղբյուրներին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինժեներական զորքերի ստորաբաժանումը գործողություն էր իրականացնում շիական «Հըզբոլլահին» պատկանող զենքի պահեստի ապամոնտաժման համար։ Հաստատությունը գտնվում էր Վադի Զիբկին շրջանում […] ...

Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան տուժածներ

16:58 09.08.2025

Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտու հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

16:46 09.08.2025

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ «Կիպրոսը ջերմորեն ողջունում է Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Այս պատմական համաձայնագիրը լավ պահ և մեծ հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության և իրական զարգացման համար՝ ամբողջությամբ հարգելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը և հիմնված միմյանց սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության […] ...

BACK_TO_TOP