08:07 09.08.2025
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան կհրապարակվի:
Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
X-ի հարթակում նախարար Միրզոյանն իր գրառման մեջ նշել է. «Հիրավի պատմական պահ է խաղաղության համար։ Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի ապագայի մասին»»,-ասված է հաղորդագրության մեջ։
11:50 09.08.2025
Կիևը հայտարարել է, որ Զելենսկին վախենում է Ուկրաինայի վերաբերյալ Կիևի մասնակցությամբ որոշումներիցՎլադիմիր Զելենսկին մտավախություն ունի, որ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում բնակավայրերի հարցերը կլուծվեն առանց Կիևի մասնակցության։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին։ Սա շատ հեռու է մեր հողի վրա տեղի ունեցող այս պատերազմից, որը դեռևս չի կարող ավարտվել առանց մեզ, առանց Ուկրաինայի։ Ուկրաինան պատրաստ […] ...
11:40 09.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնումՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բնակչության շրջանում ինտենսիվ բացատրական աշխատանքները՝ հորդորելով կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Օգոստոսի 7-ին Ճամբարակ քաղաքի 48-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին է ներկայացել «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի փամփուշտներ, փամփշտատուփ, գնդացրի 5 փամփուշտ և «Ֆ-1» նռնակ՝ պայթուցիչով։ Հիշեցնենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում […] ...
11:35 09.08.2025
Պուտին-Թրամփ հանդիպումը շրջադարձային կլինի․ The American ConservativeՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև գագաթնաժողովը կարող է վճռորոշ պահ լինել Ուկրաինայում խաղաղության գործընթացի համար, գրում է The American Conservative-ը։ «Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է առաջընթաց նշանավորել հակամարտության կարգավորման վաղուց ձգձգված ջանքերում», – նշվում է հրատարակության մեջ։ Հրատարակությունը նշել է, որ Ուկրաինայի համար մարտադաշտում իրավիճակը վատթարանում է, մինչդեռ Ռուսաստանի […] ...
11:28 09.08.2025
Պարեկները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանքԿոտայքի մարզի և Երևանի պարեկները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 7-ին Երևանի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել օտարեկրացի 47-ամյա մի տղամարդու: Նա 2024 թվականի դեկտեմբերի 4-ից յուրացման կամ վատնման մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք: ...
11:18 09.08.2025
Բնակարանային գողություն Տափերականում․ կատարողն ու գողոնը հայտնաբերվել ենՕգոստոսի 5-ի առավոտյան Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Տափերական գյուղի բնակիչ մի կին և հայտնել, որ իր տնից գողացել են ոսկեղեն: Հաղորդումը փոխանցվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Տանտիրուհին պատմել է, որ բացակայել է տնից, տան դուռն էլ կողպած չի եղել, և վերադառնալով նկատել […] ...
11:10 09.08.2025
Ալյասկայի իշխանությունները չգիտեն Պուտինի և Թրամփի հանդիպման ճշգրիտ վայրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս անհայտ է, այս տեղեկատվությունը կտրամադրի ամերիկացի առաջնորդի վարչակազմը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են նահանգապետ Մայք Դանլիվիի գրասենյակից։ «Ոչ, դա դեռ չի հայտարարվել։ Եվ այդ դեպքում այդ տեղեկատվությունը կգա Սպիտակ տնից», – ասել է նահանգապետի խոսնակը, երբ հարցրել են, թե արդյոք իր գրասենյակը […] ...