Հայաստանի բասկետբոլի հավաքականը սերբ մարզչի գլխավորությամբ կնախապատրաստվի Ալբանիայի դեմ ԱԱ-2027-ի վերջին խաղին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+36.09 oC

Հայաստանի բասկետբոլի հավաքականը սերբ մարզչի գլխավորությամբ կնախապատրաստվի Ալբանիայի դեմ ԱԱ-2027-ի վերջին խաղին

13:03 04.02.2025

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը փետրվարի 20-ին Տիրանայում Ալբանիայի հավաքականի դեմ կայանալիք աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում հանդես կգա սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։

40-ամյա Կարաչիչը վերջին տարիներին աշխատել է Բելգրադի «Պարտիզանի» մարզչական շտաբում։ Նա ազգային թիմում կաշխատի հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուի և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի հետ։

Հայաստանի հավաքական են հրավիրվել Ալբերտ Թադևոսյանը, Անդրե Սպայթ Մկրտչյանը, Քրիս Ջոնսը, Զակ Թավիտյանը, Արտյոմ Թավաքալյանը, Գաբրիել Աճեմյանը, Յուրա Մելիքյանը, Դավիթ Խաչատրյանը, Կարեն Մելիքյանը, Դանիել Կիրակոսյանը, Հայկազ Գրիգորյանը, Միհրան Ներսեսը:

Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել նաև սիրիահայ բասկետբոլիստ Միհրան Ներսեսը, ով 2016 թվականին հանդես է եկել Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականում։

Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Արկադի Մկրտիչյանը, Դանիել Գևորգյանը և Ալեքսեյ Չիժենոկը։

Հայաստանի հավաքականը մարզական հավաքը կսկսի փետրվարի 13-ից Երևանում, իսկ փետրվարի 17-ին կմեկնի Ալբանիա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի MLS-ում

17:38 07.08.2025

Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի MLS-ում

«Բավարիայից» հեռացած լեգենդար Թոմաս Մյուլերն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել MLS-ը ներկայացնող «Վանկուվերի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը 1+1 սկզբունքով է։ 35-ամյա Մյուլերը հուլիսին էր ազատ գործակալի կարգավիճակում հեռացել «Բավարիայից», որի համակարգում էր 2000 թվականից։ Նա մյունխենյան ակումբում 756 խաղում 250 գոլ է խփել, կատարել 276 գոլային փոխանցում։ ...

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են համագործակցության հնարավորությունները ՌՎԻ-ի հետ

17:32 07.08.2025

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են համագործակցության հնարավորությունները ՌՎԻ-ի հետ

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնի հետ։ Քննարկմանը մասնակցել են նախարարության մասնագետներ և Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը։ Կողմերը քննարկել են իրավունքահեն բնապահպանական կառավարման, շրջակա միջավայրին առնչվող արդարադատության մատչելիության, կանաչ և արդար անցման, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի […] ...

Սյունիքի մարզում 22-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է «Scania» ավտոբուսին, ապա՝ «ISUZU» բեռնատարին. կան տուժածներ

17:24 07.08.2025

Սյունիքի մարզում 22-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է «Scania» ավտոբուսին, ապա՝ «ISUZU» բեռնատարին. կան տուժածներ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Շ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 51-ամյա Մեհրդատ Ա.-ի վարած «Scania» մակնիշի ավտոբուսին, ապա բախվել Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Խ.-ի վարած […] ...

Կառավարությունը կսուբսիդավորի տեքստիլ արտադրությամբ զբաղվողների վարկի տոկոսը. գործադիրի որոշումները

17:16 07.08.2025

Կառավարությունը կսուբսիդավորի տեքստիլ արտադրությամբ զբաղվողների վարկի տոկոսը. գործադիրի որոշումները

Կառավարությունն ընդունել է Հայաստանի պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ այն բխում է վերջերս Ազգային ժողովի ընդունած մի որոշումից, ըստ որի՝ ՀՀ 3-րդ երկրներից ներմուծվող յուրաքանչյուր 1 տոննա մետաղական արտադրանքի համար սահմանվում էր 29 հազար դրամի չափով տուրք: Այս նույն քաղաքականությունը շարունակելով, այժմ որոշում է […] ...

Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը

17:07 07.08.2025

Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը

«Յուտա Ջազի» լեգենդար խաղարկող Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը, հաղորդում է Basket News-ը: Սթոքտոնի խոսքերով՝ Ջորդանի խաղը շատ ավելի ազնիվ ու արժանապատիվ էր. «Ինձ դուր են գալիս այն բասկետբոլիստները, որոնք ասում են. «Եկեք աշխատենք։ Պետք է պարզապես ավելի լավը դառնալ, ավելի ուժեղ խաղալ, ավելի խելացի լինել», ոչ […] ...

Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերել

17:00 07.08.2025

Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի 53-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ բակից հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

BACK_TO_TOP