14:48 04.02.2025
Մադրիդի «Ռեալը» դժգոհություն էր հայտնել Լա լիգայի 22-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ (1:0) հանդիպման մրցավարությունից և բողոք էր ներկայացրել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային։ Կազմակերպության արձագանքը չուշացավ։ Փոխանցում է Armsport-ը։
Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հայտնելով իր հավատարմությունը թափանցիկության, արդարության և մրցավարական համակարգի կատարելագործման սկզբունքներին։ Սակայն ֆեդերացիան նույնպես աջակցություն է հայտնել մրցավարներին՝ նշելով նրանց պրոֆեսիոնալիզմը։
«Իսպանական թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի անունից մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը թափանցիկության, արդարության և մրցավարական մեխանիզմների շարունակական կատարելագործման՝ հիմնարար սյուների, որոնք երաշխավորում են մեր մրցումների զարգացումն ու ամբողջականությունը։
Մենք խորապես ափսոսում ենք մեղադրանքների տոնայնության և լրջության համար, որոնք կասկածի տակ են դնում մրցավարական մարմինների ամբողջականությունը և մրցաշարերի գործունեությունը ամբողջությամբ։ Մենք հասկանում ենք, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում կարող են լինել տարաձայնություններ անհատական որոշումների շուրջ, բայց հուսով ենք, որ բոլոր կողմերը կգործեն այն պատասխանատվությամբ և հարգանքով, որը պահանջում է մեր սպորտի ամենաբարձր մակարդակը։
Իսպանիա, ՖՈՒՏԲՈԼ 04.02.25 / 13:55
Մադրիդի «Ռեալը» դժգոհություն էր հայտնել Լա լիգայի 22-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ (1:0) հանդիպման մրցավարությունից և բողոք էր ներկայացրել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային։ Կազմակերպության արձագանքը չուշացավ։
Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հայտնելով իր հավատարմությունը թափանցիկության, արդարության և մրցավարական համակարգի կատարելագործման սկզբունքներին։ Սակայն ֆեդերացիան նույնպես աջակցություն է հայտնել մրցավարներին՝ նշելով նրանց պրոֆեսիոնալիզմը։
«Իսպանական թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի անունից մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը թափանցիկության, արդարության և մրցավարական մեխանիզմների շարունակական կատարելագործման՝ հիմնարար սյուների, որոնք երաշխավորում են մեր մրցումների զարգացումն ու ամբողջականությունը։
Մենք խորապես ափսոսում ենք մեղադրանքների տոնայնության և լրջության համար, որոնք կասկածի տակ են դնում մրցավարական մարմինների ամբողջականությունը և մրցաշարերի գործունեությունը ամբողջությամբ։ Մենք հասկանում ենք, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում կարող են լինել տարաձայնություններ անհատական որոշումների շուրջ, բայց հուսով ենք, որ բոլոր կողմերը կգործեն այն պատասխանատվությամբ և հարգանքով, որը պահանջում է մեր սպորտի ամենաբարձր մակարդակը։
Այս համատեքստում ցանկանում ենք մեր բացարձակ աջակցությունն ու հարգանքը հայտնել բոլոր մրցավարներին, ովքեր իրենց աշխատանքը կատարում են պրոֆեսիոնալիզմով, խստությամբ և մշտական հսկողության ներքո։ Մրցավարների աշխատանքն իր բնույթով ենթակա է քննության և վերլուծության, բայց դա չպետք է հանգեցնի ընդհանուր մեղադրանքների, որոնք կասկածի տակ են դնում նրանց ամբողջականությունը, քանի որ դա ոչ միայն ազդում է մրցավարների վրա, այլև խաթարում է վստահությունը ֆուտբոլի նկատմամբ որպես ամբողջություն»,- ասվում է կառույցի տարածած հայտարարությունում։
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...