12:33 03.05.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, որպես պատվիրակության անդամ, Ժնևում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում կայացած ՀՀ կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը․այն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, հայտնում են նախարարությունից։
«Քննարկմանն ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ հիմնական ձեռքբերումները մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթների շրջանակում։ Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ավագ սերնդի ներկայացուցիչների, փախստականների, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման ուղղությամբ՝ իրականացնելով օրենսդրական բարեփոխումներ, մշակելով քաղաքականություններ, տրամադրելով կարիքահենք ծառայություններ։
Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է գենդերային հավասարության ապահովման և ընտանեկան բռնության դեմ պայքարում ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունը՝ այս համատեքստում ընդգծելով 2025–2028 թթ․ գենդերային ռազմավարության ընդունման կարևորությունը։ Վերջինս մանրամասնել է գենդերային քաղաքականության վեց հիմնական գերակայությունները՝ ուղղված հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ոլորտային օրենսդրության բարելավմանը, տարբեր ոլորտներում կանանց ներկայացվածության և ներուժի բարձրացմանը, կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության ու բռնության բացառմանը։
Անդրադառնալով ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանությանն ուղղված աշխատանքներին՝ բանախոսը նշել է, որ ոլորտում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ, որոնք նպատակ ունեն բարձրացնել ապաստարանների ու աջակցման կենտրոնների ծառայությունների ընթացակարգային չափանիշները՝ ուղղված կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությանը։
Նշված փոփոխություններով ամրապնդվել են ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման, ուղեգրման և ռիսկի գնահատման գործիքակազմերը, գործարկվել է նաև ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված գրանցման համակարգ։
Իր ելույթում Տաթևիկ Ստեփանյանը խոսել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումների մասին՝ նշելով, որ օրենսդրական միջոցառումներն արտացոլում են Հայաստանի հստակ դիրքորոշումը՝ ապահովելու անվտանգ և աջակցող միջավայր բոլոր երեխաների համար։
Նա նշել է, որ ոլորտում իրականացված բարեփոխումներն էապես հզորացրել են Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ համակարգերը․ եթե նախկինում ռազմավարական առաջնահերթությունը տրված էր կյանքի դժվարին պայմաններում գտնվող երեխաներին, ապա «Երեխաների իրավունքների պաշտպանության 2024–2029 թթ․համապարփակ ծրագիրը» և «2024–2040 թթ․ ժողովրդագրական ռազմավարությունը» ընդգրկում են բոլոր երեխաներին՝ առանց բացառության․ ծրագրերի առանցքում ընտանիքի բարեկեցության խթանումն է՝ որպես մարդու կապիտալի զարգացման հիմնարար պայման։
Ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությանը՝ նախարարի տեղակալը մանրամասնել է ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումները, հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները և այլն։
Ելույթի ընթացքում Տաթևիկ Ստեփանյանը խոսել է նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության այլ ուղղություններով իրականացված առանցքային բարեփոխումների և իրականացվող այլ աշխատանքների, այդ թվում՝ ժողովրդագրության և Զբաղվածության ռազմավարությունների, անապահովության գնահատման նոր համակարգի և այլնի մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։
09:50 07.05.2025
Պակիստանի վարչապետն ասել է, որ իրավունք ունի պատասխանել հնդկական հարձակմանըՊակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Իսլամական Հանրապետության հինգ քաղաքների վրա և հայտարարել պատասխան գործողություններ ձեռնարկելու իր իրավունքի մասին: Այս մասին ասված է կառավարության ղեկավարի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ «Դավաճան թշնամին վախկոտ հարձակում է իրականացրել Պակիստանի հինգ քաղաքների վրա։ Այս զազրելի ագրեսիան անպատիժ չի մնա։ Պակիստանը բացարձակ իրավունք է վերապահում վճռականորեն պատասխանելու Հնդկաստանի […] ...
09:45 07.05.2025
Մյանմայի զինվորականները երկարաձգել են հրադադարը մինչև մայիսի 31-ըՄյանմայի զինվորականները երկարաձգել են զինված էթնիկ խմբերի հետ հակամարտության ժամանակավոր հրադադարը մինչև մայիսի 31-ը։ Այս մասին հայտնում է հանրապետության տեղեկատվության նախարարությունը։ «Որպեսզի իշխանություններին հնարավորություն ընձեռվի շարունակել վերականգնողական աշխատանքները երկրաշարժից տուժած շրջաններում՝ ելնելով պետության և բոլոր քաղաքացիների շահերից՝ հասնելու կայուն խաղաղության և կայունության, Tatmadaw-ը (զինվորական ուժերը) երկարաձգել է ժամանակավոր հրադադարի ժամկետը մայիսի 6-ից մինչև 2025 թվականի […] ...
09:40 07.05.2025
Մխիթարյանի «Ինտերը» ֆանտաստիկ խաղում հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ ՉԼ եզրափակիչՄխիթարյանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցն է։ Միլանյան ակումբը «Բարսելոնայի» հետ դիմակայության պատասխան խաղում բարդագույն պայքարում հաղթել է 4-3 հաշվով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է, ինչպես առաջին խաղում` 3-3։ «ՆԻնտերը» առաջին խաղակեսից հետո Մարտինեսի ու Չալհանօղլուի գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Բարսելոնանն» հետ բերեց կորցրածը Գարսիայի և Օլմոյի գոլերի շնորհիվ։ […] ...
09:35 07.05.2025
WSJ. ԱՄՆ-ը ակտիվացնում է հետախուզումը ԳրենլանդիայումԱՄՆ-ը ակտիվացրել է Գրենլանդիայի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրումը: Դա կարող է կապված լինել կղզին ձեռք բերելու Վաշինգտոնի ծրագրերի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ անցյալ շաբաթ Ազգային հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հրաման են ուղարկել ամերիկյան հետախուզական գործակալություններին։ Փաստաթուղթը, որն ուղղված է Կենտրոնական հետախուզական գործակալությանը, Ազգային անվտանգության գործակալությանը և […] ...
09:25 07.05.2025
Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 66 մարդ է զոհվելԵրեքշաբթի օրը Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 66 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ուժերը շարունակում են նոր հարձակումներ իրականացնել պաղեստինյան անկլավի վրա։ Նշվում է, որ չորեքշաբթի՝ մայիսի 7-ի կեսգիշերից սկսած, առնվազն 16 մարդ է զոհվել Գազայի հատվածին, այդ թվում հարավային Խան Յունիս քաղաքին իսրայելական հարվածների հետևանքով, որտեղ […] ...
09:20 07.05.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հնդկաստանին և Պակիստանին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերելՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հնդկաստանին և Պակիստանին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել, քանի որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ ռազմական առճակատում երկու երկրների միջև: Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։ «Գլխավոր քարտուղարը շատ անհանգստացած է վերահսկողության գծի և միջազգային սահմանի երկայնքով Հնդկաստանի ռազմական գործողություններով: Նա […] ...