15:00 24.09.2018
Հայաստանի Հանրապետությունում այսօր տիրում է բոլորովին այլ տրամադրություն, բոլորովին այլ մթնոլորտ է մեր երկրում:
Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Նյու Յորք քաղաքում հայկական համայնքի անդամների հետ հանդիպման ընթացքում:
«Երկու օր առաջ Երևանում նշվեց Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձը, և հույս ունեմ՝ ուրիշները նույնպես վկայել են, որ այդպիսի տոնական մթնոլորտ անկախության տոնակատարություններին, Հայաստանի Հանրապետությունում, համենայնդեպս, 1991 թվականի անկախության հանրաքվեից ի վեր հաստատված չէր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը, անդրադառնալով սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու արտահերթ ընտրություններին, նշել է, որ դրանք անցել են բացարձակ ազատ, հավասար ու թափանցիկ պայմաններում:
«Սա նշանակում է, որ սին են բոլոր այն պնդումները, այն խոսակցությունները, որոնք հիշատակվում են ինչ-որ ուժերի կողմից, որոնք կարող են Հայաստանի Հանրապետությունում, այսպես ասած, հակահեղափոխություն անել: Դա հնարավոր չէ: Ես գիտեի, մենք բոլորս գիտեինք, որ դա հնարավոր չէ, և այսօր դա արձանագրվեց նաև ընտրությունների արդյունքներով»,- ասել է ՀՀ վարչապետը:
«Եվ ես ձեզ կարող եմ ասել հետևյալը, որ, ի տարբերություն շատ երկար տարիների, այսօր Հայաստանի Հանրապետությունում չկան տնտեսական մենաշնորհներ, չկան մարդիկ, ովքեր արտոնյալ են օրենքի նկատմամբ և չկան մարդիկ, ովքեր իրենց նսեմացած պիտի համարեն օրենքի առաջ»,- նշել է նա:
Խոսելով երկրում ու արտաքին քաղաքական դաշտում առկա ու դեռևս լուծում չստացած խնդիրների մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ այդ խնդիրների լուծման հարցը կառավարության օրակարգում է:
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...