15:35 06.05.2025
Չինաստանը և ԵՄ-ն պետք է համատեղ առաջ մղեն բազմաբևեռ աշխարհը և դեմ լինեն միակողմանի ահաբեկմանը։ Այս մասին նշել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված շնորհավորական հեռագրում՝ Չինաստանի և ԵՄ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ։
«Չինաստանը և ԵՄ-ն պետք է պաշտպանեն բազմակողմանիությունը, պաշտպանեն արդարադատությունը, դիմադրեն միակողմանի ահաբեկմանը, համատեղ աշխատեն գլոբալ խնդիրները լուծելու համար և համատեղ խթանեն արդար և կարգուկանոնով լի բազմաբևեռ աշխարհը և ներառական տնտեսական գլոբալիզացիան», – ասել է նա։
Չինաստանի առաջնորդը նաև նշել է, որ Պեկինը և Բրյուսելը պետք է ավելի մեծ ներդրում ունենան համաշխարհային խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման գործում։
23:28 06.05.2025
Չարենցի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են ժամանակակից LED լուսատուներովԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Չարենցի փողոցի գիշերային լուսավորությունից՝ կից գրելով․ «Չարենցի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:21 06.05.2025
Բախվել են «Porsche Cayenne»-ը և «Volkswagen Vento»-ն, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը բախվել է ծառինԱյսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Զորավար Անդրանիկ և Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Հենրիկ Ս․-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և 42-ամյա Վարդան Կ․-ի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը բախվել է հաստաբուն ծառի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար […] ...
23:12 06.05.2025
«Լիդսը» դառնալու է Եվրոպայի լավագույն ակումբներից․ Մարատե«Լիդսի» սեփականատեր Պարագ Մարատեն հայատրարել է ակումբի հավակնոտ ծրագրերի մասին, գրում է Sky Sports-ը: «Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելն ընդամենը ճանապարհի սկիզբն է: Մենք պետք է շարունակենք առաջ գնալ: Մենք խնդիրներ կունենանք, բայց կհասնենք մեր նպատակին և կդառնանք Եվրոպայի լավագույն ակումբներից»,- ասել է «Լիդսի» ղեկավարը: «Լիդսը» 2024/25 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնշիփը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա […] ...
23:01 06.05.2025
Բաքվի ու Մոսկվայի միջև նոր դիվանագիտական առճակատում է. ինչի՞ հետ է դա կապվածԲաքուն Մոսկվային մեղադրում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ հետաքննությունն արհեստականորեն ձգձգելու ու մեղավորներին թաքցնելու մեջ: Հիշեցնենք՝ «Ազալ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի օդային տարածքում՝ ենթադրաբար Ռուսաստանի հակաօդային համակարգի կողմից խոցվելու հետևանքով: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական AПA լրատվական գործակալությունն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ ադրբեջանական պետական կառույցներն […] ...
22:45 06.05.2025
Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում […] ...
22:36 06.05.2025
Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […] ...