17:36 06.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը:
Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտի որակական զարգացմանը միտված մի շարք հարցեր: Քննարկման առանցքային թեմաները վերաբերել են «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի վերջին փոփոխությամբ ֆիթնեսի ոլորտում գործող մասնավոր ընկերությունների համար նախատեսվող նոր կարգավորումներին` ֆիթնես կենտրոնների գործունեության նորմատիվ պահանջներին, գույքի չափորոշիչներին, առողջապահական վերահսկողությանը, մարզիչների հավաստագրման գործընթացին և այլն:
«Հաստատվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի համապատասխան փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է ֆիթնեսի ոլորտում ավելի կարգավորված ծառայությունների մատուցում: Այս օրենսդրական փոփոխությունները կատարվել են ոլորտում աշխատող կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում: Նախընթաց շրջանում նույնպես նախարարությունում կազմակերպվել էին հանդիպումներ, և ոլորտի ներկայացուցիչները բարձրացրել էին մի շարք հարցեր, մասնավորապես՝ մարզիչների որակավորման և հավաստագրման չափանիշների և, ըստ այդմ, նաև տրամադրվող ծառայությունների որակի և ոլորտում վերահսկողության հետ կապված: Նշված բոլոր խնդիրները շատ կարևոր են ծառայություններից օգտվող շահառունների համար՝ թափանցիկ ու հասկանալի դաշտ ձևավորելու առումով»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ նախատեսվող հետագա կարգավորումներում նույնպես կարևորվում են ոլորտում գործող ընկերությունների մասնագիտական կարծիքներն ու դիտարկումները:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է պետության կողմից անհրաժեշտ կարգավորումներ և չափանիշներ սահմանելու անհրաժեշտությանը: Նա քննարկման մասնակիցներին առաջարկել է իրենց կարծիքներն ու դիտարկումները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն` ընդգծելով, որ հետագա գործընթացը պլանավորելիս դրանք անպայման հաշվի կառնվեն։ Նշվել է, որ նման ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական:
23:33 06.05.2025
Ես սպասում եմ զանգի. Բայրամյան«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու ցանկության մասին։ «Ես ցանկանում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Իրոք շատ եմ կարոտում իմ թիմակիցներին։ Բայց որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը։ Բոլորը գիտեն, թե ինչ հարաբերություններ եմ ունեցել իմ նախկին մարզչի հետ։ Հիմա մեկ այլ մասնագետ է եկել։ Ջոն վան տ՛ Սխիպը […] ...
23:28 06.05.2025
Չարենցի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են ժամանակակից LED լուսատուներովԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Չարենցի փողոցի գիշերային լուսավորությունից՝ կից գրելով․ «Չարենցի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:21 06.05.2025
Բախվել են «Porsche Cayenne»-ը և «Volkswagen Vento»-ն, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը բախվել է ծառինԱյսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Զորավար Անդրանիկ և Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Հենրիկ Ս․-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և 42-ամյա Վարդան Կ․-ի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը բախվել է հաստաբուն ծառի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար […] ...
23:12 06.05.2025
«Լիդսը» դառնալու է Եվրոպայի լավագույն ակումբներից․ Մարատե«Լիդսի» սեփականատեր Պարագ Մարատեն հայատրարել է ակումբի հավակնոտ ծրագրերի մասին, գրում է Sky Sports-ը: «Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելն ընդամենը ճանապարհի սկիզբն է: Մենք պետք է շարունակենք առաջ գնալ: Մենք խնդիրներ կունենանք, բայց կհասնենք մեր նպատակին և կդառնանք Եվրոպայի լավագույն ակումբներից»,- ասել է «Լիդսի» ղեկավարը: «Լիդսը» 2024/25 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնշիփը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա […] ...
23:01 06.05.2025
Բաքվի ու Մոսկվայի միջև նոր դիվանագիտական առճակատում է. ինչի՞ հետ է դա կապվածԲաքուն Մոսկվային մեղադրում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ հետաքննությունն արհեստականորեն ձգձգելու ու մեղավորներին թաքցնելու մեջ: Հիշեցնենք՝ «Ազալ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի օդային տարածքում՝ ենթադրաբար Ռուսաստանի հակաօդային համակարգի կողմից խոցվելու հետևանքով: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական AПA լրատվական գործակալությունն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ ադրբեջանական պետական կառույցներն […] ...
22:45 06.05.2025
Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում […] ...