AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+20.07 oC

AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ

09:20 12.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիգերիայի կենտրոնական Բենուե նահանգում զինված հարձակումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչին։

Գործակալության տվյալներով՝ դրանք առանձին միջադեպեր են, որոնք տեղի են ունեցել շաբաթ օրը չորս գյուղերում։

«Տեղական հաղորդագրությունները հաստատում են, որ առնվազն 23 մարդ է զոհվել տարբեր հարձակումների հետևանքով»,- ասել է տեղի Կարմիր խաչի ներկայացուցիչ Էնթոնի Աբան։ Եվս մի քանի մարդ վիրավորվել է։

Ինչպես նշում է AFP-ն, պարբերաբար բախումներ են տեղի ունենում քոչվոր անասնապահների և ֆերմերների միջև՝ կենտրոնական Նիգերիայի տարածքը վերահսկելու համար։ Քանի որ հովիվներից շատերը մահմեդական էթնիկ են, մինչդեռ ֆերմերներից շատերը քրիստոնյա են, այդ բախումները հաճախ ստանում են կրոնական կամ էթնիկ բնույթ:

Ավելի քան մեկ ամիս առաջ նույն շրջանում տեղի ունեցած նմանատիպ հարձակումների հետևանքով զոհվել էր 56 մարդ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 11-ին Երևանում դիտված փոշու վերաբերյալ

17:36 12.05.2025

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 11-ին Երևանում դիտված փոշու վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ մայիսի 11-ին Երևանում դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ, այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ Նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում են ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի […] ...

Հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի ետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:30 12.05.2025

Հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի ետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1508 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +131 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.2 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Ալոնսոն և «Ռեալը» երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրել

17:24 12.05.2025

Ալոնսոն և «Ռեալը» երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրել

Մադրիդի «Ռեալն» ու իսպանացի մարզիչ Խաբի Ալոնսոն երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրել, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Ռեալն» այս շաբաթ հրաժեշտի արարողություն կկազմակերպի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, որը կկայանա հունիսի 15-ից հուլիսի 13-ը Միացյալ Նահանգներում: Մայիսի 9-ին «Բայերի» մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ թիմի գլխավոր […] ...

Գառնի գյուղում ճակատ ճակատի բախվել են «Suzuki»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

17:16 12.05.2025

Գառնի գյուղում ճակատ ճակատի բախվել են «Suzuki»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Գառնի գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «Suzuki» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...

«Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները Կապանում և Քաջարանում

17:11 12.05.2025

«Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները Կապանում և Քաջարանում

Կրթվելը նորաձև Է. Կապան և Քաջարան քաղաքներում կայացել են Շարժման հերթական հանդիպումները: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հայկ Սարգսյանը ներկայացրել է պարտադիր զինվորական ծառայության համակարգի բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը

17:06 12.05.2025

Հայկ Սարգսյանը ներկայացրել է պարտադիր զինվորական ծառայության համակարգի բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը

Շրջանառության մեջ է դրվել մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն միտված օրենքների նախագծերի փաթեթ, որի հիմնական նպատակներն են զորակոչվողների թվի ավելացումը, զինծառայության գրավչության բարձրացումը, արտագաղթի կանխարգելումը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատումը, զորակոչից խուսափելու դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրումը, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացումը. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության […] ...

BACK_TO_TOP