09:00 12.05.2025
Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմերսոն Մնանգագվան իր այցը Ռուսաստան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հաջող և արդյունավետ է որակել։ Այս մասին նա հայտարարել է պետական ZBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ այս այցը հաջող և արդյունավետ էր, քանի որ մենք կարողացանք Վլադիմիր Պուտինի հետ քննարկել այն կարիքները, որոնք ունեն զիմբաբվեցիները, և որոնք, կարծում ենք, Ռուսաստանը կարող է օգնել մեզ բավարարել մեր ազգի զարգացման համար: Հարարեի և Մոսկվայի միջև կան գերազանց հարաբերություններ:
Ես հնարավորություն ունեցա հանդիպելու իմ սիրելի եղբոր՝ նախագահ Պուտինի հետ և քննարկելու մեր համագործակցային հարաբերությունները»,-ասել է նա՝ հավելելով, որ Հաղթանակի օրը պատմական և հայրենասիրական խոր նշանակություն ունի՝ խորհրդանշելով տոկունություն և ազգային հպարտություն։
17:24 12.05.2025
Ալոնսոն և «Ռեալը» երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրելՄադրիդի «Ռեալն» ու իսպանացի մարզիչ Խաբի Ալոնսոն երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրել, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Ռեալն» այս շաբաթ հրաժեշտի արարողություն կկազմակերպի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, որը կկայանա հունիսի 15-ից հուլիսի 13-ը Միացյալ Նահանգներում: Մայիսի 9-ին «Բայերի» մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ թիմի գլխավոր […] ...
17:16 12.05.2025
Գառնի գյուղում ճակատ ճակատի բախվել են «Suzuki»-ն ու «Opel»-ը. կան տուժածներԱյսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Գառնի գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «Suzuki» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...
17:11 12.05.2025
«Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները Կապանում և ՔաջարանումԿրթվելը նորաձև Է. Կապան և Քաջարան քաղաքներում կայացել են Շարժման հերթական հանդիպումները: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:06 12.05.2025
Հայկ Սարգսյանը ներկայացրել է պարտադիր զինվորական ծառայության համակարգի բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունըՇրջանառության մեջ է դրվել մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն միտված օրենքների նախագծերի փաթեթ, որի հիմնական նպատակներն են զորակոչվողների թվի ավելացումը, զինծառայության գրավչության բարձրացումը, արտագաղթի կանխարգելումը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատումը, զորակոչից խուսափելու դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրումը, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացումը. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության […] ...
17:00 12.05.2025
Կարագի արտադրության արտադրական գործընթացը կասեցվել է. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «ՆԴՊ» ՍՊԸ -ին պատկանող կարագի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավիթ Բեկի փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել խաչաձևվող հոսքերը […] ...
16:54 12.05.2025
Հայաստանի դիրքը Կարատեի ԵԱ-ի մեդալային հաշվարկումԵրևանում ավարտվել է կարատեի մեծահասակների Եվրոպայի 60-րդ առաջնությունը: Հիշեցնենք, որ Հայաստանը երկու բրոնզե մեդալ է նվաճել: Մեդալակիր են դարձել Գոռ Ներսիսյանը (84 կգ) և Յուրա Զալյանը (60 կգ): Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է 13-րդ տեղը: ...