«Գանձասար Կապան»-ից հեռացված բելառուս ֆուտբոլիստը դիմել է ոստիկանություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

«Գանձասար Կապան»-ից հեռացված բելառուս ֆուտբոլիստը դիմել է ոստիկանություն

16:52 24.09.2018

Բելառուս պաշտպան Ալեքսանդր Սվերչինսկին, որը վերջերս էր հեռացվել «Գանձասար Կապան»-ից, դիմել է ոստիկանություն, որտեղ հայտնել է իր նկատմամբ հոգեբանական ճնշման, հայհոյանքի ու սեռական բնույթի գործողություն կատարելու սպառնալիք մասին:

Ըստ որոշ աղբյուրների՝ բելառուս ֆուտբոլիստին սպառնացել է «Գանձասար Կապան» ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը:

«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը կտրականապես հերքել է սեռական բնույթի գործողություն կատարելու սպառնալիքի մասին մեղադրանքը: Ակումբից հայտնել են, որ Սվերչինսկին հեռացվել է ալկոհոլային խմիչք օգտագործելու և ռեժիմը խախտելու համար:

«Ակումբի կողմից մի քանի լեգեոներների համար վարձած տան հարևանները զանգահարել են «Գանձասար» և բողոքել ֆուտբոլիստների վարքից, ովքեր գիշերը ժամը 4-ին ալկոհոլ են օգտագործել և աղմկել: Հարբած վիճակում գտնվող Սվերչինսկուն հանգստացնելու համար այդ ժամին դեպքի վայր է գնացել «Գանձասար»-ի տնօրեն Գարիկ Կարա-Պողոսյանը: Բելառուսցին մինչև սթափվելը նույնիսկ խմիչք է առաջարկել ակումբի աշխատակցին:

Նման պահվածքի համար «Գանձասար»-ը որոշել է խզել Սվերչինսկու հետ պայմանագիրը` վճարելով նրա վերջին ամսվա աշխատավարձը, ինչին բելառուսցին համաձայնվել է: Մի քանի օր անց Սվերչինսկին Քասախի «Մարզիկ» հանդիպում է ունեցել «Գանձասար»-ի ղեկավարների հետ, պահանջել պայմանագրով նախատեսված ամբողջ ժամկետի աշխատավարձը, իսկ ռեժիմը խախտելու և ալկոհոլ օգտագործելու վերաբերյալ ասել, որ ակումբը դա չի կարող ապացուցել»,- ArmFootball.com-ի հետ զրույցում հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից:

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

15:58 27.06.2025

«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության H խմբից 1/8 եզրափակիչ դուրս են եկել Մադրիդի «Ռեալն» ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»: Վերջին՝ երրորդ տուրում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել է ավստրիական «Զալցբուրգին»: Ալոնսոյի թիմից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գոնսալո Գարսիան: «Ալ Հիլալն» էլ 2 անպատասխան գնդակ է ուղարկել մեքսիկական «Պաչուկայի» դարպասը: «Ռեալն» առաջին տեղն […] ...

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

15:43 27.06.2025

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 2․55-ին, ոստիկանության օպերատիվ կառվարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ օտարերկրացի մի տղամարդ ուժի գործադրմամբ հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի: Պայուսակում եղել են իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիներն ու «Այֆոն» բջջային հեռախոս։ Որոշ ժամանակ անց տուժողը նկատել է, որ Կիևյան փողոցում կայանված ավտոմեքենան չկա։ […] ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե

15:40 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը: Ավելիվաղ ԱԱԾ-ից հայտնել էին․ «Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի […] ...

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

15:35 27.06.2025

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ԱԱԾ Սահմանապահ զորքերի ծառայողների հետ, հունիսի 25-ին՝ ժամը 21։05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և ձերբակալել են պատժի չկրած մասն ի կատար ածելու՝ դատարանի որոշումից խուսափելու համար հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի. խափանման միջոցը՝ կալանք: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: ...

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

15:27 27.06.2025

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստը բացել է նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հանդես գալով ողջույնի […] ...

Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:20 27.06.2025

Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 26-ին՝ ժամը 6․30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում վրաերթի է ենթարկել 58-ամյա Արմենուհի Ս.-ին: Նա մարմնական մնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

BACK_TO_TOP