Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+19.09 oC

Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը

15:11 22.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է, որ նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող օդի որակի գնահատման ստանդարտներին: Մոնիթորինգի համակարգի արդիականացման հիմքում դրված են 2023թ․ Ավստրիայի Շրջակա միջավայրի գործակալության կողմից «Եվրոպական միությունը կլիմայի փոփոխության համար Արևելյան գործընկերության երկրներում» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում մշակված «Հայաստանում օդի որակի մոնիթորինգի բարելավման ընդհանուր հայեցակարգով նախատեսված բաղադրիչները: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ ամբողջ տարածքում ԱՀԿ (առողջապահության համաշխարհային կազմակերպության)-ի կողմից առաջարկվող հիմնական աղտոտիչների չափման հնարավորություն և տեղեկատվության իրական ժամանակում հասանելիության ապահովում 14 անշարժ (Երևան քաղաքում 6 դիտակայան) դիտակայանների միջոցով, արտակարգ իրավիճակներում օդի աղտոտվածության չափման հնարավորություն, ինչպես նաև մշտական դիտակայան չունեցող բնակավայրերում օդի աղտոտվածության ժամանակավոր գնահատում 2 շարժական դիտակայանների միջոցով, օրգանական աղտոտիչների (բենզոլ, բենզապիրեն և այլ ցնդող օրգանական միացություններ) և փոշու մեջ ծանր մետաղների (կադմիում, կապար, նիկել, արսեն և այլն) ներառում դիտարկումների համակարգում՝ քիմիական լաբորատորիայի արդիականացում, օդի որակի մոնիթորինգի սարքավորումների (անշարժ և շարժական դիտակայաններ) ստուգում՝ ռեֆերենս լաբորատորիայի առկայություն, մթնոլորտային օդի աղտոտվածության բաշխվածության, անշարժ աղբյուրներից արտանետումների տվյալների հետ համադրման մոդելավորում, կանխատեսման գործիքակազմի ստեղծում:

Որոշմամբ, նախատեսվում է նաև Երևան քաղաքում և մարզերում մթնոլորտային օդի որակի բարձրացնելու նպատակով շինարարության և հանքարդյունաբերության բնագավառում փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավորումների կիրառման պահանջի (առաջնահերթ Երևան քաղաքում մինչև 2025թ․ դեկտեմբերի 1-ին տասնօրյակ) սահմանում, շինարարության բնագավառում մթնոլորտային օդի պահպանության պահանջների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ վերանայում և խստացում, համապատասխան ուսումնասիրությունների իրականացում և դրանց հիման վրա համակարգային լուծման մշակում՝ տեխնիկական զննության շրջանակներում շարժիչի արտանետումների չափման գործընթացի ամբողջական թվայնացման, տեխնիկական զննության կայանների վերազինման, արտանետումների ստուգման գործընթացի նկատմամբ վերահսկողության էլեկտրոնային համակարգի ներդրման եղանակով, Երևան քաղաքում կանաչ տարածքների ավելացում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ցուցված մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքների ցուցանիշներն ապահովելու համար, իրազեկման իրականացում, բացատրական աշխատանքներ օրենսդրությամբ սահմանված մթնոլորտային օդի պահպանության պահանջների, մթնոլորտային օդն աղտոտող վնասակար մարդածին երևույթների և դրանց հետևանքների վերաբերյալ:

Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ չափազանց կարևոր են շրջակա միջավայրի, մասնավորապես՝ օդի որակի վերաբերյալ ճիշտ տեղեկությունները, քանի որ բոլոր որոշումներն ածանցվում են իրավիճակի վերաբերյալ ճիշտ գնահատականներից:

«Առանց ժամանակակից մշտադիտարկման համալիր ենթակառուցվածքի դժվար է արձագանքել, և այն միջոցառումները, որոնք Դուք թվեցիք, ինչպես մշտական կայանների, այնպես նաև միջոցառումների մեջ կա նշված՝ շարժական կայանների ձեռքբերման կարևորության մասին, դրանք այն անհրաժեշտ գործողություններն են, որոնք պետք է թույլ տան այդ որակյալ տեղեկությունների բազան ձևավորել: Բայց չափազանց կարևոր է նաև, որ համագործակցությունը տեսչական մարմինների հետ լինի այնպես օպերատիվ և արդյունավետ, որ մեր կողմից կատարված դիտարկումներին հետևեն նաև որոշումներ: Եվ այդ որոշումները կանխարգելեն այնպիսի գործունեության հնարավորությունը, որոնք չարտոնված վնաս են հասցնում օդի որակի»,-ասել է փոխվարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:44 22.05.2025

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

23:40 22.05.2025

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP