Նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+27.09 oC

Նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները

16:36 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության հավանությանն է արժանացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Հայկ Սարգսյանը, օրինագծով նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները, նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում ընդունելու կապակցությամբ։

«Ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինել իրենց կարիքներին համահունչ հիպոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով՝ ամբողջապես պետական բյուջեի միջոցների հաշվին։ Հաշվի առնելով նաև կարգավորման հարաբերությունների կարևորումը՝ առաջարկում եմ հավանություն տալ օրենքի նախագծին և դրա քննարկումը Ազգային ժողովի կողմից համարել անհետաձգելի»,-ասել է փոխնախարարը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծով առաջարկվող փոփոխությունները և ընդգծել, որ նախագծով երդման արարողության հետ կապված՝ 2 օրով է սահմանվելու արձակուրդի իրավունք:

«Իսկ ծառայության ընթացքում ամեն 6 ամիսը մեկ բոլոր ժամկետային զինծառայողները պարտադիր կարգով ստանում են արձակուրդի հնարավորություն, որպեսզի չստացվի, որ ծառայողների մի մասը, որոնք կարողանում են հասնել այդ խնդրի լուծմանը, օգտվեն, մյուսները չօգտվեն: Այսինքն՝ բոլոր ժամկետային զինծառայողները 6 ամիսը մեկ գնում են արձակուրդ: Արձակուրդի չափերը կախված են ծառայության բնույթից»,- ասել է վարչապետը:

Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել. «Գործող օրենսդրությամբ շարքային կազմը 10 օրով է արձակուրդ գնում, սերժանտական կազմը՝ 15 օրով 24 ամսվա ընթացքում: Առաջարկով՝ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 24 ամսվա մեջ կունենան 30 օր արձակուրդ, իսկ ոչ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները՝ 21 օր արձակուրդ»:

Հայկ Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ նոր մեխանիզմի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած ու սպայական պաշտոնի նշանակված սպաները կարող են բնակարան ձեռք բերել իրենց ցանկությամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզում․

«Կապ չունի՝ բնակարանը Երևանում ձեռք կբերվի, թե մարզերում, մենք բոլորին նույն սահմանաչափն ենք տալիս։ Այս պահի դրությամբ կադաստրի միջինացված արժեքը նախատեսել ենք 80 քառակուսի մետր մակերեսի համար՝ շուրջ 35 միլիոն դրամի շրջանակներում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա արձանագրվել է 2025 թվականի պլազմայի ամենամեծ արտանետումը

14:14 31.05.2025

Արեգակի վրա արձանագրվել է 2025 թվականի պլազմայի ամենամեծ արտանետումը

Մայիսի 31-ին Արեգակի վրա գրանցվել է ամենաբարձր X դասին մոտ բռնկում, որն ուղեկցվել է այս տարվա ամենամեծ պլազմային արտանետմամբ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային երկրային ֆիզիկայի ինստիտուտի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Այս տարվա ամենամեծ զանգվածային արտանետումը, որն ուղղված էր անմիջապես […] ...

Երևանի դիմագիծը, ինչպե՞ս են լուծվում մայրաքաղաքի խնդիրները. Հեռանկար բանավեճ

13:51 31.05.2025

Երևանի դիմագիծը, ինչպե՞ս են լուծվում մայրաքաղաքի խնդիրները. Հեռանկար բանավեճ

Երևանն արագ փոփոխությունների փուլում է: Բայց որքանո՞վ են այդ փոփոխությունները լուծում մայրաքաղաքի խնդիրներն ու հեշտացնում քաղաքացիների առօրյա կյանքը: Ինչպե՞ս է իրականացվում քաղաքի կառավարումը: Ի՞նչ արդյունք տվեց տրանսպորտային փոփոխությունը: Ինչպե՞ս են աշխատում համատիրությունները: Ինչո՞ւ է ապօրինի շինարարությունը դեռ սպառնում քաղաքին: Այս հարցերը քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Սարգսյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության […] ...

Ինչո՞ւ Վարդան Մինասյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

13:38 31.05.2025

Ինչո՞ւ Վարդան Մինասյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Ինչպես տեղեկացրել էինք, Վարդան Մինասյանը հայտարարել է «Արարատ-Արմենիայից» հեռանալու մասին: Ակումբի հետ 2 անգամ Հայաստանի չեմպիոն դարձած և մեկական անգամ Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը նվաճած մարզիչը նաև մեկնաբանել է իր որոշումը։ «Որպես մարզիչ՝ աշխատանքս չեմ շարունակելու: Սա իմ որոշումն է: Բացի մարզչից, եթե այլ առաջարկներ կլինեն ակումբի կողմից, կարող ենք քննարկել: Մարզչի աշխատանքի համար 2 […] ...

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

13:26 31.05.2025

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է ոստիկանության Դավիթաշենի բաժնի հերթապահ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի […] ...

Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ

13:11 31.05.2025

Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ

Մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, ՆԳՆ ոստիկանություն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել […] ...

Իմ խնդիրը 6-րդ աստղն ավելացնելն է․ Անչելոտի

13:00 31.05.2025

Իմ խնդիրը 6-րդ աստղն ավելացնելն է․ Անչելոտի

Իտալացի հռչակավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե ինչու է համաձայնել Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն: «Այս հավաքականն իսկապես լավագույնն է աշխարհում: Դա միայն ես չեմ ասում, դա վկայում են համազգեստի վրայի 5 աստղերը: Ուրիշ ոչ մի թիմ նման մակարդակի չի հասել: Իսկ իմ խնդիրը 6-րդ աստղն ավելացնելն է: Ինչ վերաբերում է Իտալիային, ապա այն գլխավորում է […] ...

BACK_TO_TOP