09:43 02.06.2025
Ճապոնիայի կառավարությունը դեռևս պարզաբանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պողպատի և ալյումինի մաքսատուրքերը մինչև 50% բարձրացնելու որոշման մանրամասները, սակայն ԱՄՆ վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը համարում է ցավալի։
«Մենք տեղյակ ենք պողպատի և ալյումինի վրա մաքսատուրքերի բարձրացման մասին: Նախևառաջ, մենք կհետևենք միջոցառումների կոնկրետ բովանդակությանը, որը պարզ կդառնա ավելի ուշ: Ամեն դեպքում, մենք ԱՄՆ կառավարության կողմից սահմանված սակագնային միջոցառումների շարքը համարում ենք չափազանց ցավալի և վճռականորեն կոչ ենք անում դրանց վերանայմանը»,-ասել է Ճապոնիայի կաբինետի քարտուղար Յոշիմասա Հայաշին՝ պատասխանելով Վաշինգտոնի նման քայլի տնտեսության և Ճապոնիայի ու ԱՄՆ-ի միջև առևտրային բանակցությունների ընթացքի վրա ազդեցության վերաբերյալ հարցին։
Փետրվարին Թրամփը հրամայեց 25% մաքսատուրք սահմանել պողպատի և ալյումինի բոլոր ներմուծումների վրա, ինչը լուրջ մտահոգություն առաջացրեց Տոկիոյում։
Ճապոնական կողմը բազմիցս կոչ է արել Միացյալ Նահանգներին վերանայել այս սակագնային միջոցառումները, ինչպես նաև այլ մաքսատուրքերը, այդ թվում՝ ավտոմեքենաների և պահեստամասերի ներմուծման 25 տոկոսը, ինչպես նաև երկրից ներմուծվող բոլոր ապրանքների 24 տոկոսը։
20:33 05.06.2025
Մեսսին որոշել է կարիերայի ավարտին վերադառնալ իր հարազատ ակումբ«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Ֆլավիո Ազարոն։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիը որոշել է վերադառնալ «Նյուելս Օլդ Բոյզ»։ Տեղափոխությունը կարող է կայանալ արդեն այս տարվա դեկտեմբերին, երբ լրանա «Ինտեր Մայամիի» հետ նրա պայմանագրի ժամկետը։ 37-ամյա ֆուտբոլիստը բազմիցս նշել է, որ կցանկանար կարիերան ավարտել հարազատ ակումբում։ Մեսսին ֆուտբոլային առաջին քայլերն […] ...
20:24 05.06.2025
«Արլիս»-ը մեր երկրի նորմատիվ իրավական դաշտի ամբողջական բազան է. Սրբուհի ԳալյանԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքով է հանդես եկել Արլիս իրավական տեղեկատվական համակարգի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Այդ մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալները, ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող մարմինների ղեկավարները, պետական համակարգի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ և շահակից կազմակերպություններ։ Սրբուհի Գալյանը ողջունելով ներկաներին նշել է, […] ...
20:15 05.06.2025
Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստինԱշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ շրջանակներում երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման […] ...
20:08 05.06.2025
Լամին Յամալը ճանաչվել է Լա լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է Լա լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: 17-ամյա ֆուտբոլիստը լավագույնի համար պայքարում շրջանցել է Պեդրիին («Բարսելոնա»), Դիեգո Լոպեսին («Վալենսիա»), Ջուդ Բելինգեմին, Արդա Գյուլերին (2-ն էլ «Ռեալ»), Ֆաբիու Սիլվային և Ալբերտո Մոլեյրոին (2-ն էլ «Լաս Պալմաս»): Մրցաշրջանում Լամին Յամալը դարձել է 9 գոլի և 13 […] ...
19:54 05.06.2025
Ի՞նչ որոշումներ են կայացվել գործադիրի այսօրվա նիստումՊետբյուջեից 13,8 մլրդ դրամի վերաբաշխմամբ հանրապետության տարբեր հատվածներում կհիմնանորոգվեն, կնորոգվեն ու կկառուցվեն ճանապարհներ ու կամուրջներ: Լրացուցիչ՝ 2,3 մլրդ դրամի վերաբաշխմամբ էլ կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ: Վարչապետը հերթով թվարկել է այն ուղղությունները, որոնք վերաբաշխման արդյունքում պետք է ֆինանսավորվեն:ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփելով նշել է, որ այս տարի արդեն 48 կմ ճանապարհ է ասֆալտապատվել: Կառավարության հաջորդ ընդունված […] ...