Հրդեհ Մասիս քաղաքում․ կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+27.09 oC

Հրդեհ Մասիս քաղաքում․ կա տուժած

08:30 02.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունիսի 2-ին, ժամը 03:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր թաղամասի Շիրազի փողոցի երկհարկանի տներից մեկի 1-ին հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։55-ին, մարվել՝ 04։30-ին: Այրվել է հյուրասենյակը (մոտ 20 քմ՝ գույքով), մասամբ ջերմահարվել ու վնասվել են սանհանգույցի դուռն ու 2-րդ հարկի պատուհանները։

Քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի երկրորդ հարկ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրում

17:48 05.06.2025

Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրում՝ արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով և իրավակիրառական պրակտիկայում ծրագիրն իրականացնող պետական մարմնի կողմից արձանագրված խնդիրներին լուծում տալու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է վերանայել ծրագրի շահառուների նկատմամբ սահմանված պահանջները՝ չարաշահումներից խուսափելու […] ...

Կապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

17:43 05.06.2025

Կապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Արդյունքում՝ անհայտ կորածների ընտանիքները ևս երեք ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամ: Այդ նպատակով կհատկացվի 9.9 մլն դրամ: ...

Արարատ Միրզոյանը ներկայացրել է արտաքին գերատեսչության 2024թ. կատարած ծախսերն ու ծրագրերը

17:36 05.06.2025

Արարատ Միրզոյանը ներկայացրել է արտաքին գերատեսչության 2024թ. կատարած ծախսերն ու ծրագրերը

Արտաքին գործերի նախարարության ծախսերը 2024 թ. կազմել են 27.4 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.8 տոկոս: Նախարարությունը հաստատված ծրագրով իրականացրել է 5 ծրագիր եւ 12 միջոցառում: Տարվա ընթացքում վերաբաշխումներ են եղել, եւ ծրագրերի քանակը դարձել է 6, միջոցառումների քանակը` 14: Սկզբնական պլանավորված 17 մլրդի փոխարեն հատկացվել է 27.7 մլրդ դրամ: 2024 թ. ընթացքում ԱԳՆ-ի պատասխանատվության […] ...

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

17:28 05.06.2025

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը ներկայացնում է ՀՀ Կառավարության տնտեսական և հարկաբյուջետային, այդ թվում՝ պարտքային և ծախսային քաղաքականությունները միջնաժամկետ հատվածում, ինչպես նաև միտված է ՀՀ Կառավարության կողմից հռչակված նպատակների, սահմանված առաջնահերթությունների և թիրախների ամբողջական և արդյունավետ ապահովմանը: ...

Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մայիս ամիսը

17:21 05.06.2025

Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մայիս ամիսը

ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից մայիս ամսվա ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք դասընթացներ և ուսումնավարժանքներ, որոնց նպատակն էր բարձրացնել բնակչության իրազեկվածությունն ու գործնական հմտությունները՝ արտակարգ իրավիճակներում անվտանգ և համակարգված գործելու համար: Մի շարք շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել, որոնք վերաբերել են ՔՊ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը […] ...

Միկրոպլաստիկները՝ աղտոտման անտեսանելի սպառնալիք

17:14 05.06.2025

Միկրոպլաստիկները՝ աղտոտման անտեսանելի սպառնալիք

Միկրոպլաստիկները փոքր պլաստիկ մասնիկներ են, որոնք հայտնաբերվել են օվկիանոսների խորքերում, Էվերեստի գագաթին և նույնիսկ մարդու օրգանիզմում։ Դրանք առաջանում են ինչպես հատուկ արտադրությամբ (օրինակ՝ միկրոհատիկներ կոսմետիկայում), այնպես էլ մեծ պլաստիկ իրերի քայքայման արդյունքում՝ ներառյալ փաթեթավորումներ, հագուստ, անվադողեր և ներկեր։ Ինչպես փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հետազոտությունները ցույց են տալիս, որ չափահաս մարդը տարեկան կարող է […] ...

BACK_TO_TOP