ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+32.09 oC

ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին

11:10 10.06.2025

Հունիսի 2-ից 6-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին, հայտմում են ՆԳՆ ՓԾ-ից։

«Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական, հարմարվողական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը։

Փոխնախարար Ղազարյանը կարևորել է աղետների ռիսկերի կառավարման համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանի ՆԳ նախարարությունը վերանայել և ընդունել է ոլորտային ազգային ռազմավարությունը։ Նա մանրամասնել է պետության հետևողական մոտեցումը աղետների ռիսկերի նվազեցման, արդյունաբերական և տեխնածին ռիսկերին արձագանքման, կրթության միջոցով կայունության ամրապնդման և տարածաշրջանային ու միջազգային համագործակցության խորացման ուղղություններով։

Արմեն Ղազարյանը կարևորել է նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ նախաձեռնություններում՝ ընդգծելով Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ դպրոցական անվտանգության բարեփոխումները, 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության հարցերով COP-17 համաժողովի պատրաստակամությունը՝ որպես միջազգային համագործակցության կարևոր ցուցանիշ էկոհամակարգերի կայունության և կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ։

Այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) փոխգործադիր քարտուղար Դմիտրի Մարիյասինի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Նատալյա Ալոնսո Կանոյի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) ներկայացուցիչների հետ։

Դմիտրի Մարիյասինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է «Անդրսահմանային ազդեցությամբ արդյունաբերական վթարների մասին» կոնվենցիայի շրջանակում Հայաստանի ներգրավվածության խորացմանը վերաբերող հարցեր։ Մարիյասինը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ մասնակցությունը Կոնվենցիայի ղեկավարման խորհրդի աշխատանքներին և ընդգծել է համագործակցության մի շարք ռազմավարական ուղղություններ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել հետագա համագործակության շրջանակը։
ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման եվրոպական գրասենյակի ղեկավար Նատալյա Ալոնսո Կանոյի հետ հանդիպմանը վերահաստատվել է Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումների շրջանակներում նոր զարգացումների նշանակությունը, մասնավորապես, աղետների ռիսկի նվազեցման ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման, տարբերակված ապահովագրման և ներդրողների շրջանակի ընդլայնման ուղղությամբ։

Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկումն ուղղված էր վաղ ազդարարման համակարգերի արդիականացման ուղղությամբ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ կատարվող աշխատանքներին։ Հանդիպման նպատակն էր վերահաստատել միջազգային կառույցների պատրաստակամությունը ռիսկերի բացահայտման, ազդարարաման արդյունավետ գործիքակազմերի կիրառման և փորձի փոխանակման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դյոկերեշը ջնջել է իր ինստագրամյան էջից այն տեղեկությունը, որ խաղում է «Սպորտինգում», ֆուտբոլիստը հիասթափված է ակումբից

16:20 12.06.2025

Դյոկերեշը ջնջել է իր ինստագրամյան էջից այն տեղեկությունը, որ խաղում է «Սպորտինգում», ֆուտբոլիստը հիասթափված է ակումբից

«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը հիասթափված է ակումբի գործողություններից, գրում է Record-ը: Պորտուգալական ակումբը խախտել է ֆուտբոլիստի հետ ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ նրա տրանսֆերի համար պիտի պահանջեր 60 միլիոն եվրո: Այժմ «Սպորտինգը» պահանջում է 80 միլիոն եվրո ու ևս 10 միլիոն՝ որպես հավելավճար, ինչը խոչընդոտում է տրանսֆերի կայացմանը: Դյոկերեշը ջնջել է իր ինստագրամյան […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

16:16 12.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։ ...

Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան բազմաթիվ զոհեր

16:10 12.06.2025

Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան բազմաթիվ զոհեր

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում հունիսի 12-ին վթարի է ենթարկվել Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Ահմադաբադից Լոնդոն AI171 չվերթը: Ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Նրանց թվում են Հնդկաստանի, Բրիտանիայի, Կանադայի և Պորտուգալիայի քաղաքացիներ: Ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ Այն հարվածել է հանրակացարանի ճաշարանի հատվածին, զոհվել են բժշկական համալսարանի ուսանողներ։ Փրկարարները […] ...

Ճամբարակի պայթյունից տուժածներից մեկը մահացել է. ԱՆ

16:00 12.06.2025

Ճամբարակի պայթյունից տուժածներից մեկը մահացել է. ԱՆ

Երեկ Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված 3 տուժածներից մեկը՝ 1958 թվականին ծնված տղամարդը, մահացել է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք՝ երեկ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մի բնակարանում պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ: Ճամբարակի […] ...

Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

15:22 12.06.2025

Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ Նախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո: ...

Ջենարո Գատուզոն կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

15:07 12.06.2025

Ջենարո Գատուզոն կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Հունիսի 8-ին Լուչիանո Սպալետին հայտարարել էր Իտալիայի հավաքականից հեռանալու մասին։ Հաղորդվում էր, որ նրան կարող են փոխարինել Կլաուդիո Ռանիերին և Ստեֆանո Պիոլին, սակայն երկու մասնագետներն էլ մերժել են առաջարկները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 47-ամյա Գատուզոն այժմ դարձել է գլխավոր թեկնածուն։ Իտալիայի […] ...

BACK_TO_TOP