Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ծովային աղտոտվածության կանխարգելման թեմայով պանելային քննարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ծովային աղտոտվածության կանխարգելման թեմայով պանելային քննարկմանը

16:04 11.06.2025

Հունիսի 10-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բոլոր տեսակի, մասնավորապես՝ ցամաքային գործունեության արդյունքում առաջացող ծովային աղտոտվածության կանխարգելումը և զգալի նվազեցումը» խորագրով պանելային քննարկմանը:

Իր խոսքում նախարարի տեղակալը ներկայացրել է ծովային աղտոտվածության հետևանքով առաջացող մարտահրավերները՝ ընդգծելով դրա բացասական ազդեցությունը կենսաբազմազանության, սննդի անվտանգության, հանրային առողջության և տնտեսական զարգացման ոլորտների վրա։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է շրջակա միջավայրի կայունության ապահովման համար ինտեգրված մոտեցումների անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը սահմանում է նման մոտեցումների հավակնոտ օրակարգ՝ Կայուն զարգացման 2030 օրակարգին և դրա նպատակներին համահունչ։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) արդյունավետ անցկացման վերաբերյալ Հայաստանի տեսլականը։ Նշել է, որ համաժողովի շրջանակում նախատեսվում է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայումը՝ շեշտելով, որ հանձնառությունների արդյունավետ իրագործումը պահանջում է բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ և համադրված ջանքերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Գալաթասարայ»

21:37 13.06.2025

Գերմանիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Գալաթասարայ»

Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեն ազատ գործակալի կարգավիճակում պաշտոնապես տեղափոխվել է Ստամբուլի «Գալաթասարայ», հաղորդում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Սանեն 2020 թվականից հանդես էր գալիս «Բավարիայում»: «Գալաթասարայում» նա կխաղա «10» համարի մարզաշապիկով: ...

Խամենեի. Իսրայելի հարձակումը անպատասխան չի մնա

21:25 13.06.2025

Խամենեի. Իսրայելի հարձակումը անպատասխան չի մնա

Իրանի զինված ուժերը անպատասխան չեն թողնի Իսրայելի հարվածները Իրանի տարածքում և կստիպեն Իսրայելին զղջալ իր արածի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում։ «Զինված ուժերը կգործեն և կօգտագործեն ողջ ուժը, նրանք անօգնական կդարձնեն սիոնիստական ​​ռեժիմը (խմբ. Իսրայելը)», – ընդգծել է նա։ Խամենեիի խոսքով՝ Իրանի ժողովուրդը կարող է […] ...

IRNA. Իրանի արևելյան Ադրբեջան նահանգում Իսրայելի հարվածների հետևանքով 18 մարդ է զոհվել

21:17 13.06.2025

IRNA. Իրանի արևելյան Ադրբեջան նահանգում Իսրայելի հարվածների հետևանքով 18 մարդ է զոհվել

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ ևս 35 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ իսրայելական ուժերը հարձակվել են նահանգի մի քանի թիրախների վրա, այդ թվում՝ առնվազն 7-ը՝ Թավրիզ քաղաքի մոտակայքում։ Հաղորդվում է, որ նահանգում իրավիճակը կայուն է, ենթակառուցվածքային կառույցները […] ...

Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը

21:08 13.06.2025

Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեններ: Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Արտաշատի Իսակովի փողոցում մոտեցել են նրանց: Տղամարդիկ փորձել են դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է: Ժամը 19.50-ին արտաշատցի տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են մարզային վարչություն: Իսակովի փողոցի բնակիչ 41-ամյա […] ...

Իսրայելի բանակը գրանցել է Եմենից հրթիռային արձակումներ

20:56 13.06.2025

Իսրայելի բանակը գրանցել է Եմենից հրթիռային արձակումներ

Իսրայելի զինվորականները գրանցել են Եմենից հրթիռային հարձակում։ Այս մասին հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հրթիռն ընկել է Հեբրոնի տարածքում: Իսրայելական լրատվամիջոցներն էլ գրել են, որ տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի մի շարք շրջաններում: ...

Անգլիայի Լիգայի գավաթում փոփոխություններ կլինեն

20:52 13.06.2025

Անգլիայի Լիգայի գավաթում փոփոխություններ կլինեն

2025/26 մրցաշրջանում ֆուտբոլի Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կառուցվածքում փոփոխություններ կլինեն։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Չորս ակումբից բաղկացած նախնական որակավորման փուլ կլինի: Սա կնպաստի, որ առաջին և երկրորդ փուլերում մասնակիցների թիվը նվազի: Այս փոփոխությունը կատարվել է՝ եվրագավաթներին մասնակցող ԱՊԼ 9 ակումբներին աջակցելու նպատակով, որպեսզի այդ թիմերը պայքարը սկսեն երրորդ փուլից: Նախնական փուլին կմասնակցեն […] ...

BACK_TO_TOP