17:07 11.06.2025
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև նախատեսված մի շարք նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ գործող իրավապայմանագրային բազայի բարելավման հետ կապված մի շարք հարցերին։
Քննարկվել են նաև ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, մասնավորապես, «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրի, ԵԱՏՄ տարածքում տեղորոշման կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի շրջանակում համապատասխան փոխադրումների մեկնարկի, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման մի շարք հարցեր:
Կողմերը անդրադարձել են նաև մինչև 2030 և 2045 թվականների ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների ծրագրի նախագծի շրջանակում մաքսային ոլորտին առնչվող մեխանիզմներին, քննարկվել են սահմանային անցման կետերում նյութատեխնիկական հագեցվածությանն առնչվող հարցեր։
ԵՏՀ մաքսային համագործակցության նախարարն առանձնակի գոհունակությամբ նշել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից գործարկվող «Մեկ պատուհան» մեխանիզմի կարևորությունը և ընդգծել, որ այս առումով ՊԵԿ-ը կարող է օրինակելի դեր ունենալ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների կողմից նշված մեխանիզմի ներդրման և համակարգման հարցում։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և զարգացնել համագործակցությունը՝ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունեցող բոլոր ուղղություններով։
21:37 13.06.2025
Գերմանիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Գալաթասարայ»Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեն ազատ գործակալի կարգավիճակում պաշտոնապես տեղափոխվել է Ստամբուլի «Գալաթասարայ», հաղորդում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Սանեն 2020 թվականից հանդես էր գալիս «Բավարիայում»: «Գալաթասարայում» նա կխաղա «10» համարի մարզաշապիկով: ...
21:25 13.06.2025
Խամենեի. Իսրայելի հարձակումը անպատասխան չի մնաԻրանի զինված ուժերը անպատասխան չեն թողնի Իսրայելի հարվածները Իրանի տարածքում և կստիպեն Իսրայելին զղջալ իր արածի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում։ «Զինված ուժերը կգործեն և կօգտագործեն ողջ ուժը, նրանք անօգնական կդարձնեն սիոնիստական ռեժիմը (խմբ. Իսրայելը)», – ընդգծել է նա։ Խամենեիի խոսքով՝ Իրանի ժողովուրդը կարող է […] ...
21:17 13.06.2025
IRNA. Իրանի արևելյան Ադրբեջան նահանգում Իսրայելի հարվածների հետևանքով 18 մարդ է զոհվելԻրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ ևս 35 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ իսրայելական ուժերը հարձակվել են նահանգի մի քանի թիրախների վրա, այդ թվում՝ առնվազն 7-ը՝ Թավրիզ քաղաքի մոտակայքում։ Հաղորդվում է, որ նահանգում իրավիճակը կայուն է, ենթակառուցվածքային կառույցները […] ...
21:08 13.06.2025
Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեններ: Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Արտաշատի Իսակովի փողոցում մոտեցել են նրանց: Տղամարդիկ փորձել են դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է: Ժամը 19.50-ին արտաշատցի տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են մարզային վարչություն: Իսակովի փողոցի բնակիչ 41-ամյա […] ...
20:56 13.06.2025
Իսրայելի բանակը գրանցել է Եմենից հրթիռային արձակումներԻսրայելի զինվորականները գրանցել են Եմենից հրթիռային հարձակում։ Այս մասին հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հրթիռն ընկել է Հեբրոնի տարածքում: Իսրայելական լրատվամիջոցներն էլ գրել են, որ տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի մի շարք շրջաններում: ...
20:52 13.06.2025
Անգլիայի Լիգայի գավաթում փոփոխություններ կլինեն2025/26 մրցաշրջանում ֆուտբոլի Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կառուցվածքում փոփոխություններ կլինեն։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Չորս ակումբից բաղկացած նախնական որակավորման փուլ կլինի: Սա կնպաստի, որ առաջին և երկրորդ փուլերում մասնակիցների թիվը նվազի: Այս փոփոխությունը կատարվել է՝ եվրագավաթներին մասնակցող ԱՊԼ 9 ակումբներին աջակցելու նպատակով, որպեսզի այդ թիմերը պայքարը սկսեն երրորդ փուլից: Նախնական փուլին կմասնակցեն […] ...