Քննարկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

Քննարկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը

18:41 11.06.2025

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենսդրական փաթեթին:

Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ առաջին ընթերցումից հետո ներկայացված առաջարկների հիման վրա օրենսդրական փոփոխության նախագիծը լրամշակվել է:

Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրել է՝ ըստ առաջարկվող փոփոխության` նպատակահարմար է պատմամշակութային արգելոց-թանգարանները վերանվանել «հնավայր-թանգարաններ»՝ հաշվի առնելով, որ պատմամշակութային արգելոց-թանգարանները դասվում են թանգարանային կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին և, ըստ այդմ, ենթադրում են համապատասխան պահպանություն, սոցիալ-կրթական և մասնակցային միջավայրի ստեղծում:

Մյուս լրացմամբ նախատեսվում է շտկել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Քաղաքաշինության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առկա անհամապատասխանութւյունները։

Մասնավորապես` առաջարկվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքներն ու շինարարության թույլտվությունները ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրել միայն ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի հուշարձանների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված հուշարձանների համար:

Հանձնաժողովը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգել է «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի և կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

21:54 13.06.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը hյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը և ընդգծել հիմնադրամի առանցքային դերը Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում: Հանդիպման ընթացքում քննարկել են 2024-2025 թվականների առաջին ամիսների […] ...

Թրամփ. Իսրայելի հարձակումը կարող է Իրանին դրդել «ավելի լուրջ բանակցություններ» սկսելու

21:46 13.06.2025

Թրամփ. Իսրայելի հարձակումը կարող է Իրանին դրդել «ավելի լուրջ բանակցություններ» սկսելու

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հարվածը կարող է Թեհրանին դրդել ավելի «լուրջ բանակցություններ» վարել իր միջուկային ծրագրի շուրջ։ Axios-ի հարցին, թե արդյոք Իսրայելի հարձակումը կարող է վտանգել միջուկային ծրագրի դիվանագիտական ​​կարգավորումը, Թրամփը պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում։ Հնարավոր է՝ հակառակը։ Հնարավոր է՝ հիմա նրանք լուրջ բանակցություններ վարեն»։ ...

Գերմանիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Գալաթասարայ»

21:37 13.06.2025

Գերմանիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Գալաթասարայ»

Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեն ազատ գործակալի կարգավիճակում պաշտոնապես տեղափոխվել է Ստամբուլի «Գալաթասարայ», հաղորդում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Սանեն 2020 թվականից հանդես էր գալիս «Բավարիայում»: «Գալաթասարայում» նա կխաղա «10» համարի մարզաշապիկով: ...

Խամենեի. Իսրայելի հարձակումը անպատասխան չի մնա

21:25 13.06.2025

Խամենեի. Իսրայելի հարձակումը անպատասխան չի մնա

Իրանի զինված ուժերը անպատասխան չեն թողնի Իսրայելի հարվածները Իրանի տարածքում և կստիպեն Իսրայելին զղջալ իր արածի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում։ «Զինված ուժերը կգործեն և կօգտագործեն ողջ ուժը, նրանք անօգնական կդարձնեն սիոնիստական ​​ռեժիմը (խմբ. Իսրայելը)», – ընդգծել է նա։ Խամենեիի խոսքով՝ Իրանի ժողովուրդը կարող է […] ...

IRNA. Իրանի արևելյան Ադրբեջան նահանգում Իսրայելի հարվածների հետևանքով 18 մարդ է զոհվել

21:17 13.06.2025

IRNA. Իրանի արևելյան Ադրբեջան նահանգում Իսրայելի հարվածների հետևանքով 18 մարդ է զոհվել

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ ևս 35 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ իսրայելական ուժերը հարձակվել են նահանգի մի քանի թիրախների վրա, այդ թվում՝ առնվազն 7-ը՝ Թավրիզ քաղաքի մոտակայքում։ Հաղորդվում է, որ նահանգում իրավիճակը կայուն է, ենթակառուցվածքային կառույցները […] ...

Իսրայելի բանակը գրանցել է Եմենից հրթիռային արձակումներ

20:56 13.06.2025

Իսրայելի բանակը գրանցել է Եմենից հրթիռային արձակումներ

Իսրայելի զինվորականները գրանցել են Եմենից հրթիռային հարձակում։ Այս մասին հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հրթիռն ընկել է Հեբրոնի տարածքում: Իսրայելական լրատվամիջոցներն էլ գրել են, որ տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի մի շարք շրջաններում: ...

BACK_TO_TOP