Ավստրիայում դպրոցի վրա հարձակված ահաբեկիչը հայ է. Բաքուն դա օգտագործում է հայերին վարկաբեկելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Ավստրիայում դպրոցի վրա հարձակված ահաբեկիչը հայ է. Բաքուն դա օգտագործում է հայերին վարկաբեկելու համար

22:54 12.06.2025

Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ ավստրիական Գրաց քաղաքի միջնակարգ դպրոցում արյունալի ահաբեկչությունն իրականացրած երիտասարդը հայ է: Այդ կապակցությամբ որոշակի լարվածություն է առաջացել Ավստրիայի հայ համայնքի շուրջ: Ի՞նչ է հայտնի ահաբեկչի հայկական արմատների մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Հիշեցնեմ, որ այդ ողբերգության հետևանքով 10 հոգի զոհվել է, կա 28 վիրավոր: Զոհվածներից 9-ը 14-17 տարեկան երեխաներ են, 1-ը ուսուցչուհի է՝ 59-ամյա:

Տեղի ունեցածը Ավստրիայի նորագույն պատմության մեջ ամենազանգվածային սպանությունն է: Ավստրիայում հայտարարվել է եռօրյա ազգային սուգ:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական ցավակցությունն է հայտնել: Մարդասպանի մասին հայտնի է, որ նա 21 տարեկան է, զինված է եղել ատրճանակով և որսորդական հրացանով, որը կրելու իրավունք ունեցել է: Այդ ամենն անելուց հետո զուգարանում ինքնասպան է եղել»,- ասել է Արտյոմ Երկանյան:

Ի՞նչն է դրդել ահաբեկչին գնալ այդ ահավոր քայլին: Նման դեպքերում ի հայտ են գալիս ուժեր, որոնք արհեստականորեն սրում են ուշադրությունը հանցագործի էթնիկ ծագնան վրա՝ օգտագործելով դա հայերին վարկաբեկելու համար: Այս դեպքում կա՞ն նման դրևորումներ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին

13:24 14.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին

Իրանի Սպահան քաղաքի միջուկային օբյեկտները հունիսի 13-ին մի քանի անգամ ենթարկվել են հարձակման, սակայն մինչ օրս օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի հայտնաբերվել, հայտնել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից: «Սպահանի միջուկային օբյեկտները հունիսի 13-ին մի քանի անգամ հրթիռակոծվել են: Այս պահին օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին հաղորդագրություններ չեն եղել: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) […] ...

Ալեքսանդր Գրիգորյանը կարող է վերադառնալ «Ալաշկերտ»

13:14 14.06.2025

Ալեքսանդր Գրիգորյանը կարող է վերադառնալ «Ալաշկերտ»

Հայ մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանն իր մարզչական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ կարող է գլխավորել Երևանի «Ալաշկերտը», հաղորդում է Metaratings.ru-ն: Կողմերն արդեն բանակցություններ են վարել և քննարկել են պայմանագրի մանրամասները։ Գրիգորյանի` «Ալաշկերտում» նշանակվելը պայմանավորված է այն հանգամանքով, թե կկարողանա՞ արդյոք ակումբի սեփականատերը համաձայնության գալ նոր հովանավորների հետ։ «Ես հնարավորություն և տարբերակներ ունեմ պրոֆեսիոնալ ֆուտբոլում աշխատելու։ Հուսով եմ, […] ...

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո մասնագետները Սյունիքի մարզում ռադիոակտիվ ֆոնի չափումներ են իրականացրել

13:06 14.06.2025

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո մասնագետները Սյունիքի մարզում ռադիոակտիվ ֆոնի չափումներ են իրականացրել

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնից տեղեկացնում են, որ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո մասնագետները Սյունիքի մարզում ռադիոակտիվ ֆոնի չափումներ են իրականացրել։ Նշվում է, որ կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո Սյունիքում չափվել է ռադիոակտիվ ֆոնը: Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, […] ...

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարձակվել Իսրայելին աջակցող երկրների ռազմաբազաների վրա

13:00 14.06.2025

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարձակվել Իսրայելին աջակցող երկրների ռազմաբազաների վրա

Իրանը կուժեղացնի Իսրայելի վրա հարձակումները և կհարվածի ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին, որը կփորձի պաշտպանել Իսրայելին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։ «Իրանը իրավունք է վերապահում վճռականորեն արձագանքել այս (իսրայելական) ռեժիմին։ Ցանկացած երկիր, որը կփորձի պաշտպանել ռեժիմը Իրանի գործողություններից, իր հերթին կտեսնի, թե ինչպես են իր տարածաշրջանային բազաներն ու դիրքերը դառնում նոր թիրախներ», […] ...

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը

12:55 14.06.2025

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարի ևս մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը՝ նաև սեփական օրինակով ընդգծելով դոնոր դառանլու կարևորությունը։ Նախարարը ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության Արյան բանկում մասնակցել է Արյան դոնորի օրվան նվիրված միջոցառմանը, նախքան արյուն հանձնելը զրուցել կենտրոնում բուժում ստացող փոքրիկ պացիենտների հետ։ «Սա մեր երկրի համար ռազմավարական կարևորագույն նշանակության ակցիա է․ արյան պաշարները մշտապես […] ...

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:40 14.06.2025

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ալիխանյան եղբայրներ, Վշտունի, Աբելյան փողոցների և Հաղթանակ 1-ին թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP