23:14 12.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։
Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով ՌԴ գործընկերներին ամենայն բարիք, երջանկություն և առողջություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին և պետությանը՝ բարեկեցություն և բարգավաճում։ Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի ակտիվորեն զարգանալ՝ նպաստելով երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև բազմակողմանի կապերի և համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը։
«Հայաստանն ու Ռուսաստանը, կենտրոնանալով երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության վրա, նպատակ ունեն շարունակել բովանդակալի և կառուցողական երկխոսությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում»,- նշել է փոխվարչապետը:
14:28 14.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:17 14.06.2025
«Բարսելոնային» սպառնում է 60 միլիոն եվրոյի տուգանքDiario Sport պարբերականի հաղորդմամբ՝ ՈւԵՖԱ-ն պատրաստ է վերանայել «Բարսելոնայի» նկատմամբ նախատեսված 60 միլիոն եվրոյի տուգանքը, որը նախատեսվել էր ֆինանսական լծակների կիրառման պատճառով։ Կազմակերպությունը չի ճանաչում այդ մեխանիզմները որպես ստանդարտ եկամտի աղբյուր, ի տարբերություն Լա Լիգայի, որը նման եկամուտը դիտարկում է որպես կանոնավոր շահույթ։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի միջև կայացած բանակցություններից […] ...
14:12 14.06.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՀունիսի 14-ին՝ ժամը 11։33-ին, Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 105-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
14:05 14.06.2025
Իրանի հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկանԻսրայելի տարածքին Իրանի հասցրած հրթիռային հարվածների հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ Իրանի հարվածների հետևանքով հայերին պատկանող որևէ գույք ևս չի վնասվել։ Իրանը հունիսի 13-ի գիշերը մի քանի փուլով հրթիռային հարվածներ է հասցրել […] ...
13:56 14.06.2025
Զագրեբի «Դինամոյից» հեռացած Սանդրո Պերկովիչը կգլխավորի «Նոան»Խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը կգլխավորի «Նոան», հաղորդում է INDEXHR-ը: 41-ամյա մասնագետն ու հայկական ակումբը բանակցությունների եզրափակիչ փուլում են: Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին «Նոան» կհայտարարի նրա նշանակման մասին: «Նոայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռուի Մոտան առաջիկա օրերին կգլխավորի Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը»: Պերկովիչը 2024/25 մրցաշրջանի վերջին հատվածում նշանակվել էր Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզիչ և օգնել հանրահայտ ակումբին երկրորդ […] ...
13:52 14.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ: «Քննարկեցինք վերջին զարգացումները և մտքեր փոխանակեցինք առկա իրավիճակի շուրջ։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համապատասխան՝ ընդգծեցի տարածաշրջանում ռիսկերը կառավարելու և էսկալացիայից խուսափելու կարևորությունը: Շարունակում ենք սերտ կապի մեջ լինել, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի քննարկումների շուրջ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը: In 📞conversation w/my🇮🇷 […] ...
13:46 14.06.2025
Հռոմի պապը դիմել է Իրանին և ԻսրայելինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Իրանին և Իսրայելին ցուցաբերել պատասխանատվություն և ողջախոհություն՝ հայտարարելով, որ բոլոր երկրների պարտականությունն է աջակցել խաղաղության գործին։ «Այս օրերին շատ մտահոգիչ լուրեր են ստացվում. Իրանում և Իսրայելում իրավիճակը լրջորեն վատթարացել է։ Այս նուրբ պահին ես կցանկանայի շտապ կերպով կրկին կոչ անել պատասխանատվության և առողջ բանականության», – ասել է նա։ […] ...