23:48 12.06.2025
Հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
15:25 14.06.2025
Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի. Տիգրան ԱվինյանԱյս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի։ «Թումանյանի անվան զբոսայգու բեմում մենք հյուրընկալեցինք համաշխարհային երկու հսկաների՝ Մոսկվայի Բոլշոյ և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոններին։ Երեկ փառատոնի եզրափակիչ ելույթով հանդես եկավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Այս փառատոնը մեզ համար բացառիկ իրադարձություն էր և հստակ ուղերձ՝ Երևանը վերադառնում է որպես տարածաշրջանի մշակութային […] ...
15:14 14.06.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովինՀունիսի 13-ին Մարսելում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին և ելույթ է ունեցել «Հանգստություն հոսանքների մեջ. Հաղթահարելով հակամարտություններն ու ճգնաժամերը» խորագրով կլոր սեղան քննարկմանը։ Իր ելույթում գլխավոր քարտուղարը շեշտել է ծովային անվտանգության կարևորագույն նշանակությունը համաշխարհային առևտրի, խաղաղության և շրջակա միջավայրի կայունության գործում: Նա ընդգծել է ծովային տարածաշրջաններին սպառնացող […] ...
15:06 14.06.2025
Ռոնալդուն՝ կիբերսպորտի առաջնության դեսպանՊորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Esports World Cup կիբերսպորտի առաջնության գլոբալ դեսպան։ Այս մասին հայտնել է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Esports World Cup-ը տեղի կունենա Էր-Ռիադում՝ հուլիսի 7-ից օգոստոսի 24-ը։ Մրցաշարը կանցկացվի մի շարք կիբերսպորտային կարգերում, մրցանակային ֆոնդը կկազմի 70 միլիոն դոլար։ «Ողջունում ենք Կրիշտիանու Ռոնալդուին որպես Esports World Cup-ի գլոբալ դեսպան։ Լինելով բոլոր […] ...
14:54 14.06.2025
Ուրուգվայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը հունիսի 13-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ ...
14:46 14.06.2025
Եգիպտոսի երկնքում լուսարձակող անսովոր առարկաներ են նկատվելՇաբաթ առավոտյան Եգիպտոսի երկնքում անսովոր փայլող առարկաներ են նկատվել Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգության ֆոնին, հաղորդում է Al Masry Al Youm թերթը: «Սոցիալական ցանցերի մեծ թվով օգտատերեր հրապարակել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ցույց են տալիս անհայտ լուսավոր օբյեկտների հայտնվելը Եգիպտոսի մի շարք նահանգների երկնքում», – գրում է թերթը։ Սոցցանցերի որոշ օգտատերեր ենթադրել են, որ […] ...