22:44 24.07.2025
Հուլիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով գտնվել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ Նրան ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարը հանդիպել է համայնքի ավագանու անդամների և վարչական շրջանների ղեկավարների հետ։ Քննարկվել են Արենի գինու զբոսաշրջային կլաստերի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու համայնքի զարգացման հետագա քայլերը։
Արենիի գինու զբոսաշրջային կլաստերը մեկն է այն յոթ կլաստերից, որոնք ստեղծվելու են ՀՀ կառավարության ներդրումներով։
Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ նպաստելով մարզերի տնտեսական ակտիվության բարձրացմանը։
Նախարար Պապոյանը նշել է, որ Արենին զբոսաշրջային հիմնական ուղղություններից է, որն առանձնանում է իր ռազմավարական աշխարհագրական դիրքով, հարուստ մշակութային ժառանգությամբ և եզակի բնական լանդշաֆտով։
«Արենին տարեկան հյուրընկալում է ավելի քան 500,000 այցելու։ 6000-ամյա գինու արտադրամասի հայտնաբերումն այն դարձրել է գինու զբոսաշրջության խորհրդանիշ՝ միջազգային հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ ավելի ուժեղացնելով։ Կլաստերի զարգացման նպատակով նախատեսվում է հատկացնել լրացուցիչ 12 մլն դոլար, ինչը զգալիորեն կխորացնի համայնքի ներուժը՝ Արենին դարձնելով էկո և գաստրո տուրիզմի սիրահարների համար առավել գրավիչ ուղղություն», – ընդգծել է նախարարը։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 120 մլն եվրո։
Նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, անդրադարձել նրանց հնչեցրած խնդիրներին ու առաջարկներին՝ շեշտելով, որ համայնքների զարգացման գործում հատկապես կարևոր է տեղական իշխանությունների ու համայնքի բնակիչների մասնակցությունն ու նախաձեռնողականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում:
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...
13:47 26.07.2025
Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկումՀուլիսի 26-ին՝ ժամը 09։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ […] ...
13:34 26.07.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի […] ...
13:22 26.07.2025
Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվելԻրանի հարավ-արևելքում դատական գրասենյակի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 20-ը վիրավորվել է, հաղորդում է IRIB լրատվական գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 20-ի», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական մեկ այլ գործակալություն՝ Tasnim-ը, հայտնել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Հիշեցնենք, որ Իրանի […] ...
13:10 26.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
13:00 26.07.2025
Կարծում եմ՝ Սպերցյանին պահելու կարիք չկա, եթե նա ուզում է հեռանալ․ ԱրշավինՌուս հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը կասկած չունի, որ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր տաղանդով կարող է խաղալ Եվրոպայում, հայտնում է Матч ТВ-ն: «Եթե խոսենք ֆուտբոլային տաղանդի մասին, ապա Սպերցյանը, անկասկած, կարող է խաղալ Եվրոպայում։ Կարծում եմ՝ նա կհեռանա ձմռանը, եթե ոչ հիմա։ Գաետան Պերինը կարող է փոխարինել նրան «Կրասնոդարում»: Եվ եթե […] ...