Կատարը մարդասիրական օգնությունով 49 բեռնատար է ուղարկել Գազա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+35.09 oC

Կատարը մարդասիրական օգնությունով 49 բեռնատար է ուղարկել Գազա

09:30 28.07.2025

Կատարը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Գազայի հատվածի բնակիչներին, որի շրջանակներում Եգիպտոս և Հորդանան է ժամանել սննդամթերքով բեռնված առնվազն 49 բեռնատար՝ պաղեստինյան անկլավի բնակչությանը հետագա բաշխման համար, հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

Օգնությունը ներառում է 4704 ընտանիքի համար նախատեսված սննդի փաթեթներ, 200 տոննա սնունդ, որը բավարար է մոտավորապես 50 հազար մարդու համար մարդ, ինչպես նաև 174 տոննա ալյուր և հինգ հազար միավոր մանկական սնունդ: Օգնությունը կփոխանցվի ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրին՝ Գազայի հատվածում կարիքավորներին Ռաֆահ և Զիկիմ անցակետերի միջոցով բաշխելու համար:

Իսրայելի պաշտպանության ուժերը հուլիսի 27-ին հայտարարեցին, որ Գազայի հատվածի մի քանի շրջաններում Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ը կմտցվի ամենօրյա մարտավարական դադար։ Այն ուժի մեջ կմտնի Ալ-Մավասի, Դեյր ալ-Բալահի և Ղազա քաղաքի շրջաններում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

19:46 28.07.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, քննարկվել է Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը: Ռուսական կողմը հաստատել է իր դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա խնդիրների և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Հաշվի առնելով իրանա-իսրայելական հակամարտության վերջին սրացումը՝ ռուսական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ՝ Իրանի […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի շինհրապարակներում

19:42 28.07.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի շինհրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Արագածոտնի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, ինչպես նաև կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետևել է Ագարակավանի և Նոր Ամանոսի կրթահամալիրների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին։ Արդեն իրականացվել են հիմքերի կառուցման աշխատանքները, զուգահեռաբար ընթանում են արևային ֆոտովոլտային կայանի, հենապատի կառուցման, […] ...

Սպանության փորձ կատարած երևանցին հայտնաբերվել ու ձերբակալվել է

19:36 28.07.2025

Սպանության փորձ կատարած երևանցին հայտնաբերվել ու ձերբակալվել է

Հուլիսի 12-ի գիշերը՝ ժամը 3:45-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պարանոցային խոշոր անոթի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1:55-ի սահմաններում Երևանի Պուշկինի փողոցում 29-ամյա երիտասարդն ու ընկերները, մարդաշատ վայրում հայհոյելու համար, նկատողություն […] ...

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

19:30 28.07.2025

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ: Հերթական այցը պայմանավորված էր զինծառայողի ծնողների ահազանգով, ովքեր մտահոգություն են հայտնել վերջերս զինված ուժեր ծառայության մեկնած իրենց որդու առողջական խնդիրների և բուժման ընթացքի վերաբերյալ: Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ քննարկել զինծառայողի հետազոտության, բուժման և փորձաքննության հետ […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

19:26 28.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Գուգարքի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

19:16 28.07.2025

Գուգարքի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Հուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի անտառպետության պահաբաժիններից մեկում հայտնաբերվել են ապօրինի հատված բոխու 14 կոճղ: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերից հինգը ապօրինի հատել է Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը։ Նա հրավիրվել է բաժին և հայտնել, որ փայտանյութը տեղափոխել […] ...

BACK_TO_TOP