09:16 28.07.2025
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը խոստովանել է, որ իր կառավարությունը չի կարողացել պատշաճ կերպով հաղթահարել երկրի պատմության մեջ ամենամեծ բնական հրդեհը։ Նա այս հայտարարությունն արել է ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում, որում ներողություն է խնդրել բնակչությունից հրդեհի դեմ պայքարում իշխանությունների թույլ տված թերությունների համար։
«Մենք պետք է բացահայտենք բոլոր բացթողումներն ու թերությունները և ընդունենք, որ նման կարևոր պահին մենք չարձագանքեցինք իրավիճակին այնպես, ինչպես պետք է արած լինեինք։ Պետության անունից ներողություն եմ խնդրում», – ասել է նախագահը։
Նա հավելել է, որ դիմում է երկրի ժողովրդին Կիպրոսի պատմության դժվարին պահին՝ «Լիմասոլի նահանգի լեռնային շրջանում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից հետո, որոնք հանգեցրին երկու համաքաղաքացիների ողբերգական մահվան, վնասվածքների, գույքի, վարելահողերի, անասնապահական համալիրների ոչնչացման, կենդանիների մահվան և լուրջ բնապահպանական հետևանքների»։
Նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարգանքի տուրք մատուցել բոլոր պետական ծառայողների, այդ թվում՝ հրշեջների, ոստիկանության, Ազգային գվարդիայի, քաղաքացիական պաշտպանության աշխատակիցների, ինչպես նաև տեղական իշխանությունների և կամավորների քաջությանը, ովքեր իրենց կյանքը վտանգելով պայքարում էին հրդեհի դեմ՝ կանխելու դրա տարածումը նոր տարածքներ և փրկելու մարդկային կյանքեր։
19:54 28.07.2025
«Բարսելոնայի» նախագահը բացահայտել է ակումբի տրանսֆերային ծրագրերը«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ ակումբն այս ամռանը նոր ձեռքբերումներ չի կատարի և Ռեշֆորդը 2025-26 մրցաշրջանից առաջ հիմնական թիմի վերջին համալրումն է: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Նոր խաղացողներ, մեծ հաշվով, այլևս չեն լինի։ Մենք ունենք թիմ, և մարզիչը ցանկանում է համալրել առաջին թիմը պահեստային թիմի խաղացողներով, բայց այս պահին նոր խաղացողներ […] ...
19:50 28.07.2025
Ծանր մարմնական վնասվածք պատճառած պատանին հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը14-ամյա պատանու՝ մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր ապրիլի 29-ին: Ըստ ծնողների՝ նա վնասվածքը ստացել էր Սայաթ-Նովայի պողոտայում ընկնելու հետևանքով: Փաստի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սոցիալական ցանցերից մեկում իր հասցեին հնչած հայհոյանքի համար տուժողին […] ...
19:46 28.07.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, քննարկվել է Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը: Ռուսական կողմը հաստատել է իր դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա խնդիրների և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Հաշվի առնելով իրանա-իսրայելական հակամարտության վերջին սրացումը՝ ռուսական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ՝ Իրանի […] ...
19:42 28.07.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի շինհրապարակներումՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Արագածոտնի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, ինչպես նաև կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետևել է Ագարակավանի և Նոր Ամանոսի կրթահամալիրների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին։ Արդեն իրականացվել են հիմքերի կառուցման աշխատանքները, զուգահեռաբար ընթանում են արևային ֆոտովոլտային կայանի, հենապատի կառուցման, […] ...
19:36 28.07.2025
Սպանության փորձ կատարած երևանցին հայտնաբերվել ու ձերբակալվել էՀուլիսի 12-ի գիշերը՝ ժամը 3:45-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պարանոցային խոշոր անոթի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1:55-ի սահմաններում Երևանի Պուշկինի փողոցում 29-ամյա երիտասարդն ու ընկերները, մարդաշատ վայրում հայհոյելու համար, նկատողություն […] ...