Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը անվանել է ԵՄ-ի համար ամոթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+34.09 oC

Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը անվանել է ԵՄ-ի համար ամոթ

09:22 28.07.2025

Ֆրանսիացի սոցիալիստ առաջնորդները ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված առևտրային համաձայնագիրը անվանել են ամոթ և ԵՄ անդամ պետությունների համար վասալացման ճանապարհ։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լաեյենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները այժմ ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն նաև պարտավորվել է ԱՄՆ-ից գնել հեղուկացված բնական գազ, միջուկային վառելիք և զենք։

«Եվրոպայի համար սա վասալացման համաձայնագիր է։ Արդյո՞ք մենք պետք է բավարարվենք այն փաստով, որ ստացել ենք «ընդամենը» 15 տոկոս մաքսատուրք։ Ի վերջո, Ուրսուլա ֆոն դեր Լայենը զոհաբերեց մեր աշխատատեղերը, արտադրությունը և շրջակա միջավայրը՝ խոստանալով ԱՄՆ-ում 600 միլիարդ դոլարի ներդրումներ և հեղուկ բնական գազի գնում։ ԵՄ-ն համաձայնել է մնալ Թրամփի խամաճիկը», – գրել է Ֆրանսիայի «Սոցիալիստական կուսակցության» գլխավոր քարտուղար Պիեռ Ժուվեն իր X սոցիալական ցանցի իր էջում։

Սոցիալիստական կուսակցության ղեկավար և առաջին քարտուղար Օլիվիե Ֆորը, իր հերթին, գործարքը անվանել է «ամոթ»՝ նշելով, որ եվրոպացիները հաշտվել էին ԱՄՆ պայմանների հետ և նախընտրում էին գործել իրենց ազգային շահերին համապատասխան, այլ ոչ թե որպես միասնական դաշինք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 28.07.2025

SHANTNEWS

«Բարսելոնայի» նախագահը բացահայտել է ակումբի տրանսֆերային ծրագրերը

19:54 28.07.2025

«Բարսելոնայի» նախագահը բացահայտել է ակումբի տրանսֆերային ծրագրերը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ ակումբն այս ամռանը նոր ձեռքբերումներ չի կատարի և Ռեշֆորդը 2025-26 մրցաշրջանից առաջ հիմնական թիմի վերջին համալրումն է: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Նոր խաղացողներ, մեծ հաշվով, այլևս չեն լինի։ Մենք ունենք թիմ, և մարզիչը ցանկանում է համալրել առաջին թիմը պահեստային թիմի խաղացողներով, բայց այս պահին նոր խաղացողներ […] ...

Ծանր մարմնական վնասվածք պատճառած պատանին հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

19:50 28.07.2025

Ծանր մարմնական վնասվածք պատճառած պատանին հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

14-ամյա պատանու՝ մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր ապրիլի 29-ին: Ըստ ծնողների՝ նա վնասվածքը ստացել էր Սայաթ-Նովայի պողոտայում ընկնելու հետևանքով: Փաստի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սոցիալական ցանցերից մեկում իր հասցեին հնչած հայհոյանքի համար տուժողին […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

19:46 28.07.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, քննարկվել է Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը: Ռուսական կողմը հաստատել է իր դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա խնդիրների և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Հաշվի առնելով իրանա-իսրայելական հակամարտության վերջին սրացումը՝ ռուսական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ՝ Իրանի […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի շինհրապարակներում

19:42 28.07.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի շինհրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Արագածոտնի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, ինչպես նաև կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետևել է Ագարակավանի և Նոր Ամանոսի կրթահամալիրների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին։ Արդեն իրականացվել են հիմքերի կառուցման աշխատանքները, զուգահեռաբար ընթանում են արևային ֆոտովոլտային կայանի, հենապատի կառուցման, […] ...

Սպանության փորձ կատարած երևանցին հայտնաբերվել ու ձերբակալվել է

19:36 28.07.2025

Սպանության փորձ կատարած երևանցին հայտնաբերվել ու ձերբակալվել է

Հուլիսի 12-ի գիշերը՝ ժամը 3:45-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պարանոցային խոշոր անոթի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1:55-ի սահմաններում Երևանի Պուշկինի փողոցում 29-ամյա երիտասարդն ու ընկերները, մարդաշատ վայրում հայհոյելու համար, նկատողություն […] ...

BACK_TO_TOP