22:08 06.08.2025
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։
Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում են Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկումն իրականացնող կազմակերպության միջոցներով:
Ազատանի դաշտամիջյան ճանապարհները, բացի փոսալցումից և հարթեցումից, այսուհետ կունենան փակ ջրատար համակարգ: Համայնքի կողմից տրամադրված խողովակաշարը կօգնի, որ հանդամաս մտնող հատվածներում տեխնիկայի անցանելիության խնդիր չառաջանա:
Նշենք, որ Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպության՝ վերջին մեկ տարում համալրված բազմաթիվ խոշոր տեխնիկան օրնիբուն աշխատում է, որ ոչ մի բնակավայրում բարեկարգման աշխատանքների պակաս չլինի:
18:21 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել էՕգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...
18:16 07.08.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...
18:09 07.08.2025
Սոնի տեղափոխության համար ռեկորդային գումար է վճարվել«Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը տեղափոխվել է «Լոս Անջելես», հայտնում է MLS-ը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են 2+2 սկզբունքով։ Transfermarkt-ի տվյալներով` ամերիկյան ակումբը հարավկորեացու համար վճարել է 22 միլիոն եվրո։ 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը դարձել է ամենաթանկարժեքը MLS-ի պատմության մեջ։ Սոնը «Տոտենհեմում» էր 2015թ. օգոստոսից, 453 խաղում նա խփել է 173 գոլ, կատարել […] ...
17:54 07.08.2025
Հայաստանն այսօր միջազգային հեղինակավոր կառույցների կողմից ընկալվում է որպես եվրոպական արժեքներ կրող երկիր. Արման ԵղոյանԱրման Եղոյանն անդրադառնում է իր ղեկավարած հանձնաժողովի կողմից ընդունված առանցքային այն նախագծերին, որոնք կարեւոր դեր ունեն մեր երկրի արտաքին քաղաքականությունում: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
17:46 07.08.2025
Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայանՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […] ...